Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
28/07/2010 22:00
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելոււ համար:

Մրցույթին կարող են մասնակցել միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական այն ընկերությունները, որոնք բավարարում են մրցույթի հրավերով սահմանված պահանջներին:
Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել մինչև երեք տարվա համագործակցության ծրագիր: Մեկից ավել տարիների համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ և մեկից ավել տարիների համագործակցության առաջարկների համար:

– Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, Հայաստանի Հանրապետություն կենտրոնական բանկ:
– Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2010թ. սեպտեմբերի 10-ը  ժամը 17.00:
– Մրցութային հայտերով ներկայացված «մրցույթի տեխնիկական առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենա 2010թ. սեպտեմբերի 20-ին ժամը 17.00-ին:
– Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատումը և «մրցույթի գնային առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենան 2010թ. սեպտեմբերի 24-ին ժամը 17.00-ին:
– Մրցութային հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփման նիստը տեղի կունենան 2010թ. հոկտեմբերի 1-ին ժամը 17.00-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքի «Ձեռքբերման մրցույթներ» բաժնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանին:  

ՀՀ կենտրոնական բանկ, 0010, Երևան, Վ. Սարգսյան 6: Հեռախոս`  (374 10) 592-581, Ֆաքս` (374 10) 523-852, Էլ-փոստ` [email protected],  [email protected], Ինտերնետ կայք` www.cba.am:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2