ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT39284110 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 29/07/10
Հուլիսի 29-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39284110 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 430 մլն 644 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 430 մլն 644 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 930 644 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 873 575 120 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6147 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0970 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: