Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 03/08/2010
03/08/2010 13:47
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 03/08/2010

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոտսոսի 3-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, փոփոխություն կատարեց «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման կարգ»-ում և «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցման օրինակելի ձև»-ում:

Խորհուրդը հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ծախսերի սահմանաչափը 2010 թ. համար սահմանեց 100 մլն դրամ: Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնադրության 22-րդ կետը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ինչպես նաև «ՌԱՍԿՈ» ապահովագրական ՍՊԸ դիմումը, Խորհուրդը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց «ՌԱՍԿՈ» ապահովագրական ՍՊԸ-ին:
Խորհուրդը որոշեց գրանցել և լիցենզավորել «Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն: «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ին ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասով լիցենզիա տրամադրվեց՝ «Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն»: Գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրվեցին Ա/Ձ Արթուր

Հովսեփյանին, «ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ-ին և «Գոլդ Այդիը» ՍՊԸ-ին: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրվեց «ԼԻԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին: Վերաձևակերպվեց Ա/Ձ Հովհաննես Հակոբյան փոխանակման կետի թիվ 563 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան, ուժը կորցրած ճանաչվեց «Նախշքարյանների ընտանիք» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 750 լիցենզիան:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01