
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGB10072186 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 16/09/10
Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB10072186 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 590 մլն 450 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 330 մլն 450 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 260 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 620 մլն 450 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 051 580 760 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը` 15.4965 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: