Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
2020թ․ ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
19/03/2021 15:05
Կիսվել

2020թ․ ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

Հայաստանի բանկերի միությունը Հաճախորդի միջազգային օրվա առիթով ներկայացնում է տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։ Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի միության հաղորդագրությունը.

«2020թ-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ):

Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաև հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ):

Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության և վստահության համար»:

Ի դեպ, հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:  Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ:

Եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91