Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայկ Մնացականյանը՝ Կենտրոնական Բանկի քաղաքականության և տնտեսական հեռանկարների մասին. տեսանյութ
26/04/2021 15:05
Կիսվել

Հայկ Մնացականյանը՝ Կենտրոնական Բանկի քաղաքականության և տնտեսական հեռանկարների մասին. տեսանյութ

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ զրուցել ենք հետպատերազմական իրավիճակում տեղի ունեցող ֆինանսական գործընթացերի մասին։

– Պարոն Մնացականյան, հետպատերազմական ժամանակաշրջանը բնորոշվում է նաև երկրի ֆինանսական համակարգի վրա ճնշումներով, որի արդյունքում ունեցանք դրամի փոխարժեքի անկում։ Մասնավորապես, դրամ/դոլար փոխարժեքը 485 դրամից հասավ 535 դրամի և այժմ 525 դրամի սահմաններում է։ Կցանկանայի՝ խոսենք այս ամենի պատճառների մասին։

– Փոխարժեքի վրա այս պահին ազդում են մի քանի գործոններ։ Առաջին գործոնն, ըստ էության, համավարակն է, որը կա ամբողջ աշխարհում, և վերջն էլ կարծես չի երևում։ Համավարակի պայմաններում բնականաբար նվազում է տնտեսական ակտիվությունը, համապատասխան ճնշումներ են ի հայտ գալիս՝ ֆինանսական ոլորտի և մարդկանց ֆինանսական մուտքերի առումով։ Տվյալ իրողության երկրորդ հիմնական պատճառը պատերազմն է։ Պատերազմը տնտեսության համար ևս արհավիրք է։ Բայց այստեղ կարևոր նրբություն պետք է հաշվի առնենք,որ պատերազմի արդյունքով պայմանավորված՝ ճնշումները կարող են տարբեր լինել։ Մյուս կարևոր գործոնը ապրանքատեսակների համաշխարհային գների աճն է։ Հաշվի առնելով, որ ունենք հիմնականում ներկրող տնտեսություն, բնականաբար համաշխարհային գների աճը մեզ մոտ ևս բերեց գնաճի և ազդեցություն թողեց փոխարժեքի վրա։ Հաջորդ գործոնը, որն էապես ազդում է հիմա, դոլարի ուժեղացումն է, որը պայմանավորված է ամերիկյան տնտեսության արագ վերականգնվելու տեմպերով և ամերիկյան տնտեսական քաղաքականությամբ, որը բերում է դոլարի ամրապնդմանը համաշխարհային շուկաներում։ Կարևոր գործոն են նաև հասարակության սպասումները՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով։ Որքան անորոշությունը մեծ է ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ տնտեսականում, ապա փոխարժեքը կամ դրամի արժեզրկումը կարող է ավելի կանխատեսելի լինել։

– Նոյեմբերից սկսած ՀՀ ԿԲ-ն 4 անգամ ինտերվենցիաներ է կատարել արժութային շուկայում։ Որքանո՞վ են նշված գործառնությունները արդյունավետ և սպասե՞նք արդյոք նման քայլերի նաև ապագայում։

– Նախ, եկեք ֆիքսենք, որ Կենտրոնական բանկը 2 հիմնական նպատակ, խնդիր ունի՝ գների կայունություն և ֆինանսական կայունություն։ ԿԲ-ն գների կայունության համար իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որով ֆիքսում է որոշակի նպատակներ (դրամի քանակի որոշում, փոխարժեքի կայությանը բերող արժութային քաղաքականություն, գնաճի որոշակի սահմանաչափի ֆիքսում)։ Մենք ունենք շուկայական տնտեսություն։ Կարող է որոշակի ժամանակահատվածի համար դոլարի փոխարժեքը բարձրանալ կամ իջնել։ Այստեղ ԿԲ խնդիրը ոչ թե ֆիքսված ռեժիմով պահելն է, այլ ժամանակ առ ժամանակ, երբ տատանումները կտրուկ են լինում կատարել ինտերվենցիաներ։ Այսինքն, որդեգրել ենք լողացող փոխարժեքի քաղաքականություն։

– Դեկտեմբերին 15-ին ՀՀ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով, իսկ փետրվարի 2-ին՝ 0.25-ին։ Ինչի՞ն են ուղղված այս քայլերը։

– Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ազդակ է տնտեսության համար, որ ԿԲ-ն որոշակի ժամանակահատվածի համար վարում է «թանկ փողի» քաղաքականություն, այսինքն՝ նպաստում է դրամի հետագա արժեզրկման արգելակմանը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հենց այդ նպատակն ուներ, որ մի կողմից դրամի հետագա արժեզրկումը կանխեր, և երկրորդ, որ համապատասխան դաշտում պահեր գնաճը, որը ֆիքսել է որոշակի ժամանակահատվածի համար և ֆիքսել է 4 տոկոսի սահմաններում։ Իհարկե, այս պահի դրությամբ մեր գնաճն ավելի բարձր է, բայց պետք է հասկանանք, որ ԿԲ գործիքակազմը սահմանափակ է և չի կարող անկախ լինել տնտեսության զարգացումներից։ ԿԲ-ն կարող է իր գործիքակազմով մեղմել իրավիճակը, բայց ոչ հիմնովին լուծել։

– Երկարաժամկետ կտրվածքով ի՞նչ զարգացումներ սպասենք, և որո՞նք են այն հիմնական ռիսկերը, որ պետք է հաշվի առնենք։

– Երկարաժամկետ հատվածում փոխարժեքի հետ կապված ԿԲ-ն կատարում է համապատասխան քայլեր։ Գիտեմ, որ նաև բարձրացվել է պահուստավորման նորմը, այդպիսով, թանկացնելով դրամը, այսինքն, նվազեցնելով դրամի առաջարկը շուկայում։ Համոզված եմ՝ մոտակա ժամանակներս փոխարժեքը կայուն կմնա, դրամը կարող է որոշակի չափով արժևորվել, բայց կայունությունը կպահպանվի։ Ֆինանսական համակարգի զարգացման մասով անելիքներ բավականին շատ կան։ Այս պահի ճգնաժամին այն դեռ լուծում է իր խնդիրները, բայց երկարաժամկետ կտրվածքով մեր ֆինանսական համակարգը մրցակցության բարձրացման խնդիր ունի։ Ինչպես գիտեք, ֆինանսական ակտիվների 83-85 տոկոսը կենտրոնացված են բանկային համակարգում, այսինքն, ֆինանսական մյուս ինստիտուտները՝ ապահովագրական համակարգը, վարկային կազմակերպությունները, արժեթղթերի շուկան, էական դեր չեն խաղում, ինչն իր հերթին ռիսկեր է ավելացնում, որ եթե երևժբևէ խնդիր լինի բանկային համակարգում, միանգամից կդառնա համակարգային խնդիր ֆինանսական համակարգի համար։ Տնտեսության առումով էլ կարող եմ ասել, որ հիմա խիստ անհրաժեշտ է շարունակել խորացնել քայլերը տնտեսության կառուցվածքային փոփոխությոան առումով։ Պետք է հստակորեն ֆիքսել՝ տնտեսության որ ճյուղն է, որ ոլորտն է հանդիսանալու մեր լոկոմոտիվը, տնտեսության քաշող ուժը, որը հանելու է մեզ այս իրավիճակից։ Այստեղ խիստ կարևոր է, որ այդ լոկոմոտիվը վարողները լինեն կրթված, համապատասխան գիտելիք ունեցող, համապատասխան արժեքներ կրող, պատասխանատու անձինք։ Դա էական ու կարևոր հանգամանք է հետագա զարգացում ունենալու և թե մեր, թե միջազգային հանրության սպասումներն իրագործելու համար։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75