Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հայտնի ու անհայտ Հայաստան. Մի քանի խորհուրդ ներգնա տուրիստին
08/06/2021 18:31
Կիսվել

Հայտնի ու անհայտ Հայաստան. Մի քանի խորհուրդ ներգնա տուրիստին

Տարիներ առաջ՝ բացահայտելով Հայաստանը, մի ճշմարտություն հասկացա՝ ավելի բարդ, բայց միաժամանակ, հեշտ է սիրելը, երբ ճանաչում ես… Ու, այո, խոսքը Հայրենիքի մասին է: Բարդ է, քանի որ այն բազում «դեմքեր» ունի՝ սկսած վատ ճանապարհներից մինչեւ չզարգացած տրանսպորտային ենթակառույցներ մարզերում… Հեշտ է, որովհետեւ յուրաքանչյուր նոր քայլ նոր բացահայտում է: Ու պարզվում է՝ այնքան շատ բան չգիտես քո երկրի մասին, այնքան շատ բան, որոնցով կարող ես հպարտանալ ու հիանալ:

Եվ, առաջին հերթին, խոսքը ամրոցների մասին է: Իսկ այդպիսիք քիչ չեն: Մենք կներկայացնենք դրանցից միայն մի քանիսը, որտեղ այցելությունը կհետաքրքրի ձեզ:

Արագածոտն

Բացի Ամբերդից,  այս մարզում դուք կարող եք գրեթե ամբողջությամբ վերականգնված Դաշտադեմի ամրոցը /Թալինից ոչ հեռու/՝ իր միջնաբերդով, ամրոցով, մատուռով, բաց ջրամատակարարման համակարգով…

Նույն մարզում՝ Կոշում է գտնվում Աղջկաբերդը: Հասկանալու համար, որ ամրոցը  կարող է իսկապես առնչված լինել կնոջ, բավարար է ուղղակի տեսնել այն՝ փոքր, նրբագեղ, հղկված, կոկիկ քարով շարված բերդ է գյուղի վերջնամասում:

Արարատ

Ուրցաձորում՝ Խոսրովի անտառ տանող ճանապարհին է գտնվում Տափի ամրոցը, որը ժողովուրդը Գեւորգ  Մարզպետունու բերդ է կոչում: Ռազմական նշանակության բավականին լավ պահպանված շինություն է՝ աշտարակներով, պաշտպանական պատերով եւ սենյակներով:

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում՝ անառիկ սարի գագաթին է գտնվում Կաքավաբերդը/ Գեղի բերդ կամ Թաթուլի բերդը: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու,  924 թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց: Այն ներկայում լավ պահպանված է, բերդի ներսում կա նաեւ  եկեղեցի:

Կոտայք

Այստեղ՝ Բջնի գյուղում է գտնվում Բջնիի ամրոցը: Այն  դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները: Այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներ ու հետքեր են մնացել, պահպանված է նաեւ գաղտնի ստորգետնյա ճանապարհի մի փոքր հատված:

Վայոց ձոր

Արտաբույնք գյուղի հարեւանությամբ է գտնվում Հայաստանի՝ տարածքով ամենամեծ ամրոցներից մեկը՝ Սմբատաբերդը, որի պարիսպներից հիանալի տեսարան է բացվում դեպի Վայոց Ձոր:

Եվս մեկ ամրոց՝ Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը, Գլաձոր գյուղից 15 կմ հեռավորությամբ է: Այն եղել է Պռոշյան  տոհմի իշխանանիստը:

Սյունիք

Կապան-Քաջարան ճանապարհին գտնվող Բաղաբերդը հայտնի է ոչ միայն ճարտարապետությամբ կամ  պաշտպանական նշանակությամբ: 1170 թ. Գանձակի սելջուկները գրավելով  Բաղաբերդը, այստեղ այրել   են Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյան:

Կապանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Հալիձորի բերդը (Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ) XVIII դ. վերակառուցել է Դավիթ Բեկը՝ դարձնելով  ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Հիանալի պահպանված ու հետաքրքիր կառույց է՝ շրջապատված հարուստ բնությամբ:

Հետաքրքրական են նաեւ Մեղրու եւ  Խնձորեսկի՝ Մխիթար Սպարապետի բերդերը:

Տավուշ

Բերդավանի ամրոցը գտնվում է նույնանուն գյուղի հարեւանությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Լավ պահպանված կառույց է՝ միջնաբերդով, աշտարակներով:

Լոռի

Զբոսաշրջային եւս մեկ գրավչություն՝ Լոռի բերդը գտնվում է Ստեփանավանից ոչ հեռու: Անմշակ քարերից կառույցների անսամբլ է, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Ձորագետի կիրճ:

Ախթալայի բերդը կամ Պղնձահանք բերդը գտնվում է Ախթալա գյուղում՝ ճամփեզրին: Հետաքրքիր կառույց է, որի տարածքում կա նաեւ եկեղեցի՝ պահպանված որմնանկարներով:

Եվս մեկ պաշտպանական նշանակության բերդ՝ Կայանբերդը գտնվում է Հաղպատի ճանապարհին:

Շիրակ

Այս մարզում ամրոցի՝ աննշան պահպանված հատվածներ կան Գուսանագյուղում: Սակայն այցելության տեսանկյունից առավել հետաքրքիր են Գյումրիում գտնվող Սեւ եւ Կարմիր բերդերը:

Գեղարքունիք

Բերդկունք գյուղի հարեւանությամբ են գտնվում Սպիտակ բերդի ավերակները: Այն կառուցվել է մ.թ.ա. 2-1 հզում եւ իր նշանակության ծառայել մինչեւ  10 դ.: Հատվածաբար պահպանված են պատերն ու աշտարակները:

Արմավիր

Այս մարզում է գտնվել Սարդարապատի ամրոցը, որից այժմ պահպանված է հողե պատի մի հատված:

Անկախ թե ինչպես եք ճանապարհորդում, վճարեք Կոնվերս Բանկի քարտերով, օգտվեք տարբեր ակցիաներից  եւ յուրաքանչյուր գնումից կուտակեք Կոնվերս միավորներ՝ դրանք հետագայում փոխանակելով արժեքավոր նվերներով:

Մանրամասները՝

Կոնվերս միավորների մասին՝ https://benefits.conversebank.am/hy/description/

Բանկի քարտային պրոդուկտների մասին՝ https://www.conversebank.am/hy/cards/

Հուշարձանների մասին՝ https://hushardzan.am/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37