Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի միջոցով հարկ վճարողների հետ երկխոսությունն ակտիվացել է
15/06/2021 14:47
Կիսվել

ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի միջոցով հարկ վճարողների հետ երկխոսությունն ակտիվացել է

Ամսվա ընթացքում կենտրոնն ուղարկում է շուրջ 3000 ծանուցում

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մոնիտորինգի կենտրոնում ամեն օր մշտադիտարկվում է հարկ վճարողների վարքագիծը: Արդեն ավելի քան մեկ տարի ՀԴՄ-ների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացվող գործարքներից բացի իրականացվում է նաև եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման մոնիտորինգ, ինչի հետևանքով հարկ վճարողների հետ ծանուցումների եղանակով երկխոսությունն ակտիվացել է: Ամսվա ընթացքում կենտրոնը հարկ վճարողներին ուղարկում է շուրջ 3000 ծանուցում և նրանցից ստանում մոտ 600 բացատրություն:

Ինքնաշխատ համակարգի վերհանած ռիսկերը կրկնակի վերլուծում են մասնագետները` հաշվի առնելով հարկ վճարողի փաստացի գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, սեզոնայնությունը և այլ առանձնահատկություններ, որպեսզի հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումները տեղին և հիմնավոր լինեն: Ռիսկային վարքագծի վերաբերյալ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինն էլեկտրոնային ծանուցումներն ուղարկում է հարկ վճարողների անձնական գրասենյակներին հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով:

Բացահայտվում են ինչպես օրենքի չիմացության, այնպես էլ հնարավոր շրջանցման դրսևորումներ: «Օրինակ` երկու տարբեր հասցեներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, որը չունի վարձու աշխատող, սննդամթերքի երկու խանութներում ՀԴՄ-ով գործարք է կատարում նույն ժամին, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, հետևաբար հնարավոր է` առկա է չգրանցված աշխատողի ռիսկ»,-մանրամասնում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Նահապետյանը և հավելում, որ ռիսկային է նաև այն վարքագիծը, երբ մի քանի օր շարունակ նման խանութը ՀԴՄ-ով գործարք է կատարում միայն օրվա ավարտին:

Արմինե Նահապետյանը նշում է, որ հաճախ չեն համապատասխանում շրջանառության հարկի հաշվարկով հայտարարագրված և հաշվարկային փաստաթղթով կամ արտահանման մաքսային հայտարարագրով նշված իրացման շրջանառությունները: Նման դեպքերում ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինը ծանուցումներն ուղարկում է համապատասխան հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին խուսափել լրացուցիչ տույժերից:

Վարքագիծը չփոխելու, ծանուցումներին չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չստանալու դեպքում հարկ վճարողների վերաբերյալ տվյալներն ուղարկվում են ՊԵԿ-ի այլ ստորաբաժանումներ: «Նախազգուշացմանը հաջորդում են հսկողական միջոցառումները` պարզելու համար որքանով է մոնիտորինգով բացահայտված ռիսկը ճիշտ: Բացի այդ, արդյունքներն օգնում են վերանայել և կատարելագործել չափանիշների համակարգը»,-ընդգծում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետը: Նրա դիտարկմամբ` բիզնեսի հետ երկխոսության այս ձևաչափի շնորհիվ ոչ օրինապահ վարքագիծ ունեցող հարկ վճարողները կարող են ինքնուրույն և ամբողջությամբ հայտարարագրել հարկերը` չսպասելով տեսուչների այցին։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11