Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտ․ առցանց և անհպում վճարումների ևս մեկ բանալի
13/07/2021 18:02
Կիսվել

IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտ․ առցանց և անհպում վճարումների ևս մեկ բանալի

IDBank-ը, նպատակաուղղված կերպով շարունակելով բանկային թվային մշակույթի ակտիվ զարգացումը, թողարկել է Visa Digital թվային քարտը։ Այսուհետ հաճախորդը կարող է առանց մասնաճյուղ այցելելու, Idram&IDBank բջջային հավելվածի, IDBanking.am և Idram թվային հարթակների միջոցով ձեռք բերել Visa Digital լիարժեք բանկային վիրտուալ քարտը, որն ավելի հարմարավետ է դառնում վարկային գիծ ստանալու հնարավորության շնորհիվ։

Վիրտուալ քարտերը թողարկվում են առցանց և իրենց գործառույթով համարժեք են պլաստիկ քարտերին, սակայն կոչված են էլ ավելի հարմարավետ դարձնել քարտապանների անկանխիկ վճարումների փորձը։ Դրանք կարող են օգտագործվել դրամական փոխանցումների, համացանցում առցանց վճարումների համար, ինչպես նաև Իդրամի գործընկեր հանդիսացող վաճառակետերում սմարթֆոնի միջոցով QR/NFC անհպում վճարումներ կատարելիս՝ որպես ֆինանսական միջոցների աղբյուր:

«Բոլոր վճարումներն անկանխիկ դարձնելու միտումը նկատելի է ողջ աշխարհում, և այս առումով մեր նոր պրոդուկտը հետևում է այս թրենդին, – ասում է IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը։ Ըստ էության՝ այս պահին վճարումների իրականացման համար պլաստիկ, որպես այդպիսին, անհրաժեշտ չէ, բավական է ունենալ միայն բջջային հեռախոս և Idram&IDBank բջջային հավելվածը, որը թույլ է տալիս հաշված վայրկյաններում վճարումներ կատարել ավելի քան 5500 վաճառակետերում, որոնք ընդունում են QR/NFC վճարումներ։ Հաշվի առնելով վիրտուալ քարտի թողարկման արագությունն ու հարմարությունը՝ կարելի է ասել, որ հիմա Հայաստանի բոլոր բնակիչները ստանում են հնարավորություն օգտվելու ժամանակակից, արագ, հարմար վճարային գործիքից՝ պատվիրելով քարտն առանց բազմոցից վեր կենալու»։

IDBank-ի վիրտուալ քարտը մի շարք առավելություններ ունի․

  • Հասանելի է ամենուր․ Քեզ հարկավոր է IDBank-ի Visa Digital քարտը, եթե բնակվում ես այն տարածաշրջանում, որտեղ IDBank-ը չունի մասնաճյուղ․ ունենալով մեր վիրտուալ քարտը` կարող ես ֆինանսական միջոցներդ ճկուն կառավարել Idram&IDBank հավելվածի միջոցով։
  • Արագ է․ IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտը կարող ես պատվիրել մի քանի վայրկյանում Idram&IDBank հավելվածի միջոցով կամ Բանկի և Իդրամի առցանց հարթակներով, իսկ քարտը վերցնելու համար կարիք չկա սպասելու քարտի առաքմանը կամ ներկայանալ Բանկ։ Քարտը թողարկվում է 1-2 օրվա ընթացքում, ինչից հետո կարող ես ազատ գործածել այն առցանց և անհպում վճարումների համար։
  • Անվճար է․ կարող ես պատվիրել այն արժույթով, որով ցանկանում ես՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո կամ ՌԴ ռուբլի։ Յուրաքանչյուր արժույթով կարող ես մեկ քարտ ունենալ։
  • Անվտանգ է․ Վիրտուալ քարտի կիրառումը սմարթ հեռախոսով QR/NFC անհպում վճարումների դեպքում ավելի հարմար ու անվտանգ է, քան քարտով վճարումը, քանի որ խանութում կամ սպասարկման կետերում Ձեր քարտի տվյալները տեսանելի չեն դառնում վաճառողին կամ գանձապահին։ Բացի այդ` վիրտուալ քարտը հնարավոր չէ կորցնել։
  • Էկոլոգիապես անվտանգ է․ Մեր մոտեցումը հետևյալն է՝ հոգալ բնության ու շրջակա միջավայրի մասին, իսկ պլաստիկից հրաժարվելը դրական է ազդում էկոլոգիայի վրա։

IDBank-ի Visa Digital քարտի յուրահատկությունը պայմանավորված է նաև վարկային գիծ ստանալու հնարավորությամբ․ վերջինիս պայմանները կարելի է գտնել այստեղ։ Վարկային գիծն ավելացվում է վիրտուալ քարտին մի քանի պարզ քայլով, իսկ առցանց գնումների դեպքում գործում է նաև մարման արտոնյալ, այսինքն՝ անտոկոս ժամանակահատված՝ մինչև 45 օր ժամկետով։ IDBank-ի թվային վիրտուալ քարտի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այս հղումով։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90