Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԵՐԿԱՐԱՑՎԵԼ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
02/12/2010 13:10
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԵՐԿԱՐԱՑՎԵԼ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Սույն թվականի դեկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացնում է հիփոթեքային վարկավորման ժամկետը մինչև 35 տարի ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար 30% ՀՀ դրամով սկզբնական կանխավճարով և 20% ԱՄՆ դոլարով: Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է նաև ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկի առավելագույն գումարը` հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի:

10-ից 35 տարի ժամկետով տրամադրվող հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները կազմում են սկսած 12%-ից ՀՀ դրամով և սկսած 11%-ից  ԱՄՆ դոլարով: Բացի այդ հեշտացվել են նաև հիփոթեքային վարկի տրամադրման հաստատման գործընթացը և պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյան` – «Այս նոր առաջարկը, նախևառաջ, հասցեագրված է երիտասարդ հաճախորդներին, և հույս ունեմ, որ այն կունենա մեծ պահանջարկ: Անշարժ գույքի ներկայիս գների պայմաններում վարկավորման ժամկետի ավելացումը էապես կթեթևացնի բնակարանի գնումը: Եվ, որպես հետևանք, դա հնարավորություն կտա գնորդներին ձեռք բերել ավելի լավ որակի բնակարաններ, չկորցնելով ժամանակ հավելյալ գումար կուտակելու համար»:  

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նաև  առաջարկում է վարկավորման տարբեր ծրագրեր` վերանորոգման, շինարարության վարկեր, հիփոթեքային վարկ «բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ բանկի բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:
Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` խոշոր (կորպորատիվ) և միջին բիզնեսի վարկավորում, արտաքին առևտրային գործարքներ, սինդիկացիոն վարկեր, ավանդներ և դրամարկղահաշվարկային ծառայություններ, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձապետական ծառայություններ, որոնք առաջարկվում են միջին և խոշոր ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունները ներառում են վարկավորում անհատներին և փոքր բիզնեսին, ավանդներ, դրամային փոխանցումներ, պլաստիկ քարտեր և մի շարք այլ բանկային ծառայություններ: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 762 աշխատակից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2