Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հայկ Մնացականյան. Գնաճի զսպում և արժույթի արժևորում. կարճաժամկետ լուծումները երկար չեն կարող գործել
21/07/2021 21:02
Կիսվել

Հայկ Մնացականյան. Գնաճի զսպում և արժույթի արժևորում. կարճաժամկետ լուծումները երկար չեն կարող գործել

Ըստ Կենտրոնական բանկի ներկայացրած վերջին տվյալների՝ գնաճն այսօր կազմում է 6.5 %, իսկ ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ սահմանվել է 4 %-ը: Այսինքն, գնաճն այսօր գերազանցում է սահմանված նշաձողը:

Հասարակությանն իրազեկելու համար պարզաբանենք, որ գնաճը ոչ թե բոլոր ապրանքատեսակների գների աճն է, այլ սպառողական զամբյուղում ներառված ապրանքների գների միջին աճն է, իսկ ՀՀ սպառողական զամբյուղում այսօր ներառված են 450 անուն ապրանքատեսակ և ծառայություններ, որոնք բաժանված են խմբերի. պարենային ապրանքների կշիռը սպառողական զամբյուղում կազմում է մոտավորապես 46 %, ոչ պարենային ապրանքներինը՝ մոտ 22 %, իսկ ծառայություններինը՝ շուրջ 32 %:

Կա՞ արդյոք անարդարություն գնաճի միջինացված ցուցանիշի մեջ:

Իհարկե, կա, քանի որ եթե պարենային ապրանքների գներն աճում են, իսկ ոչ պարենային ապրանքներինը և ծառայություններինը՝ նվազում, ապա ստանում ենք միջինացված մի թիվ, բայց սպառողների մի մեծ մասի, կենսաթոշակառուների և հասարակության այլ խոցելի խմբերի համար պարենային ապրանքների գներն ավելի կարևոր են, առավել ևս ՀՀ-ում, որտեղ աղքատության մակարդակը մոտ 28 % է, իսկ գործազրկության մակարդակն էլ հասնում է գրեթե երկու տասնյակի:

2021 թ. մայիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառման ապրանքների միջին գնաճը եղել է 8 %, սննդամթերք, խմիչք, ծխախոտ՝ 7.6 %, իսկ ոչ պարենային ապրանքների միջին գնաճը՝ 9 %: Համեմատության համար էլ եթե նշենք, որ Եվրամիության երկրներում միջին գնաճը 2 %-է, ապա պարզ է, որ Հայաստանի դեպքում 6.5 % գնաճը բավականին բարձր է:

Արձանագրենք, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գների կայունության ապահովումն է, որը բառացիորեն չի նշանակում անփոփոխ գներ, այլ նշանակում է գների սահուն և կայուն աճ: Հետևաբար ԿԲ-ն իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որ հասնի նշված նպատակին: Փաստացի աժմ ստեղծվել է իրավիճակ, երբ տրված նպատակից 2.5% շեղում ունենք, որը պետք է կարգավորվի:

Իսկ ի՞նչ կապ կա գնաճի և փոխարժեքի միջև.

ԿԲ-ն իր հիմնական նպատակին հասնելու համար արժութային կամ դրամավարկային քաղաքականության գործիքներով հնարավորություն ունի կարգավորելու գնաճի մեծությունը՝ մասամբ ազդելով նաև փոխարժեքի ձևավորմանը:

Քանի որ ՀՀ տնտեսության ոչ արդյունավետ կառուցվածքից ելնելով ներմուծումը մոտ երկու անգամ գերազանցում է արտահանմանը, ապրանքների և ծառայությունների գները էապես կախված են փոխարժեքի մակարդակից:

Այսօր ունենք դրամի արժևորում, որը միայն մասամբ է շուկայական մեխանիզմների արդունքում գրանցվել: Շուկայական գործոններ են օրինակ, տրանսֆերտների աճը, գյուղատնտեսության սեզոնային ակտիվացումը, որոնց հետևանքով արտարժույթ է գալիս Հայաստան: Բայց իհարկե միայն դրանով հետպատերազմյա ծանր վիճակում գտնվող տնտեսությունում  հնարավոր չէ կարգավորել գնաճը:

Ի դեպ, տրանսֆերտները, կարելի է ասել, թմրադեղի ազդեցություն ունեն նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման պատմության մեջ: Խնդիրն այն է, որ երբ տրանսֆերտներն աճում են, մենք արդյունավետորեն չենք աշխատում տնտեսության կառուցվածքային փոփոխության, աշխատատեղերի ստեղծման, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Տրանսֆերտների աճն ունի նաև այլ թաքնված վտանգ. այն վկայում է ՀՀ-ից բնակչության սեզոնային կամ հիմնական արտագաղթի մասին:

Գնաճի խնդրի կարգավորմանը նպաստեց այն, որ ԿԲ-ն վերջերս որոշում կայացրեց բարձրացնել պարտադիր պահուստավորման նորմայի սահմանաչափը ՀՀ դրամով ավանդների համար` սահմանելով այն 4 %, նախկինում 2 %-ի փոխարեն: Արդյունքում  որոշակիորեն սահմանափակվեց  դրամի զանգվածը տնտեսության մեջ: Միևնույն ժամանակ ԿԲ-ն օգտագործեց մեկ այլ գործիք` բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Այս երկու ազդակների արդյունքում այսօր ունենք դրամի արժևորում, նպատակը պարզ է. փոխարժեքի միջոցով հնարավորինս զսպել գնաճը:

Բայց ակնհայտ է, որ այս քաղաքականությունը երկար գործել չի կարող, քանի որ այն զսպում է նաև տնտեսության աճը:

Այսինքն, կարճաժամկետ լուծումներով կարելի է պայքարել հետևանքների դեմ, բայց հնարավոր չէ վերացնել պատճառը: Իսկ պատճառը պարզ է. մեր երկրի տնտեսության կառուցվածքն արդյունավետ չէ, այն չի ապահովում զարգացած երկիր դառնալու հեռանկար: Հետևաբար առաջնահերթ խնդիրը տնտեսության կառուցվածքային փոփոխությունն է. անհրաժեշտ է մեկ օր առաջ սկսել հստակ քայլեր իրականացնել արտադրող տնտեսություն ունենալու համար:

Հայկ Մնացականյան, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85