Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
23/07/2021 20:23
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

2021թ.-ի ապրիլի 5-ին  մեկնարկել էր #cashbackմարաթոն՝  ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան:

Ակցիայի շրջանակներում հաճախորդներն հնարավորություն ունեին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, վճարելով  ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ  և փոխանակել դրանք 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով նվերների/cashback-ի  կամ կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:

Այսպիսով, ակցիայի արդյունքում  մոտ 200 մասնակիցներ – ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերի քարտապաններ փոխանակել են կուտակված բոնուսային միավորները նվերների/cashback-ի և կինոթատրոնի տոմսերի հետ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում թողարկված վճարային քարտերի քանակով: 2020թ․թողարկված քարտերի թիվը  հասել է  360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%):

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն: Ակցիայի արդյունքում Բանկի Mastercard քարտերով անկանխիկ շրջանառության աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 53%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում #cashbackմարաթոն ակցիայի բոլոր մասնակիցներին և խրախուսում է բոլոր հաճախորդներին ցուցաբերել ակտիվություն, հետևել Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող ակցիաների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/promotions  հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28