Ֆինանսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Հայաստանի առևտրային բանկերի աջակցությունը Արցախի դպրոցներին
24/08/2021 12:38
Կիսվել

Հայաստանի առևտրային բանկերի աջակցությունը Արցախի դպրոցներին

Հայաստանի բանկերի միության պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն մեկնարկեց Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցով:

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի բանկերի միության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Պետական նախարարը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի առաքելությունն՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով ու գործով, այլ նաև հաճախակի այցելություններով:

Ընդգծելով արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է վերջինիս ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու ծրագրերին մասնակցելու պատրաստակամությունը։

«Բանկերը մշտապես իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, որոնք վերաբերում են տնտեսությանը և ֆինանսական ոլորտին: Անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվել է նաև այլ նախաձեռնությունների շրջանակում: Նոր ուսումնական տարվա նախաշեմին բանկերի կողմից որոշում կայացվեց աջակցություն ցուցաբերել Արցախի դպրոցներին և նվիրաբերել համակարգչային տեխնիկա, այդպիսով նպաստելով ուսումնական գործընթացի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը: Հայ ազգի մտավոր ներուժը եղել է ու կմնա երկրի զարգացման հիմնական նախադրյալը։ Եվ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները նոր սերնդի որակյալ և ժամանակակից պահանջներին բավարարող կրթությունն ապահովելու համար։ Նոր սերունդը պետք է ստանա ապագայի կրթություն՝ գիտակցելով, որ նաև իրենից է կախված երկրի զարգացումն ու գլոբալ աշխարհի մաս դառնալը»,–նշել է Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:

Պետական նախարարի հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ դպրոցահասակ տարիքի երեխաների և մեծահասակների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԱՀ պետական նախարարի  հետ հանդիպման ավարտին, ՀԲՄ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև դպրոցների տնօրենների հետ:  Ցուցաբերված աջակցության ծրագրով շուրջ 3900 աշակերտ ունեցող Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունիի և Մարտակերտի թվով 15 դպրոցներին նվիրաբերվել է 48 համակարգիչ, 11 բազմաֆունկցիոնալ սարք և 7 տպիչ:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37