ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13061096 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 323 900 000 դրամ, որից մրցակցային` 3 202 000 000 դրամ:Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 469 281 887 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2709 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.3684 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 12 դիլեր և գանձապետական պահառու: