Ֆինանսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 387.00+0.50
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 69.46+0.87 WTI - 67.48+1.00
COMEX:  GOLD - 3341.10-0.19 SILVER - 38.49+0.63
COMEX:  PLATINUM - 1481.50+2.92
LME:  ALUMINIUM - 2578.00+0.02 COPPER - 9666.50+0.33
LME:  NICKEL - 15096.00+0.47 TIN - 33014.00+0.66
LME:  LEAD - 1973.00-0.18 ZINC - 2737.00+0.96
FOREX:  USD/JPY - 148.67+0.07 EUR/GBP - 1.162+0.03
FOREX:  EUR/USD - 1.162+0.03 GBP/USD - 1.3423+0.26
STOCKS RUS:  RTSI - 1112.64-0.85
STOCKS US: DOW JONES - 44484.49+0.52 NASDAQ - 20885.65+0.75
STOCKS US: S&P 500 - 6297.36+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39819.11-0.21 TOPIX - 2834.48-0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24825.66+1.33 SSEC - 3534.48+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8972.64+0.52 CAC40 - 7822.00+1.29
STOCKS EUR:  DAX - 24370.93+1.51
18/07/2025  CBA:  USD - 384.23+0.11 GBP - 516.87+2.19
18/07/2025  CBA:  EURO - 447.24+2.24
18/07/2025  CBA:  GOLD - 40994-54 SILVER - 466.4-1.35
ՊԵԿ. Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
19/10/2021 16:52
Կիսվել

ՊԵԿ. Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը

Եռամսյակի փոխարեն՝ փոխհատուցվող գումարների վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը: Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Այդպիսով՝ հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում առավել հաճախակի ստանալ փոխհատուցվող գումարները:

Հարկ վճարողը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել և հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները փոխանցել միասնական հաշիվ: Միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը ուղղվում է այլ հարկային պարտավորությունների մարմանը։ Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, տնտեսվարողն ազատ է տնօրինել միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը և կարող է դիմումի հիման վրա այն հետ ստանալ:  Փոփոխությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվում է մեկ միասնական մոտեցում՝ ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար: Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմին. այս դեպքում եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ: Եվս մեկ հատկանշական փոփոխություն. ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից։

ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործմանը զուգահեռ տարեցտարի ավելանում են նաև տնտեսվարողներին վերադարձվող գումարները:  Մասնավորապես՝  2021թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փոխհատուցվող գումարները կազմել են 22 մլրդ 627 մլն դրամ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 18 մլրդ դրամ: Այսինքն, անցած երկու ամիսների ընթացքում 4,5 մլրդ դրամով կամ 25.2 տոկոսով ավելի շատ փոխհատուցվող գումարներ են ուղղվել հարկ վճարողների միասնական հաշվին: Հատկանշական է, որ աճ է գրանցվել նաև պարզեցված ընթացակարգով փոխհատուցվող գումարների մասով. 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 1 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝  3 մլրդ դրամ:

Վիճակագրական տվյալները խոսուն են նաև 9 ամսվա կտրվածքով: Եթե 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 87 մլրդ 990 մլն դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը կազմել է 23.5 տոկոս:

18/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.23
+0.11
Եվրո (EUR)
447.24
+2.24
Ռուբլի (RUR)
4.8828
+0.0014
Լարի (GEL)
141.73
+0.04
40994
-54
Արծաթ
466.4
-1.35