Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության երրորդ եռամսյակի արդյունքները
05/11/2021 14:49
Կիսվել

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության երրորդ եռամսյակի արդյունքները

Հայաստանի բանկերի միությունում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրանն Սարգսյանն ու տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեցին բանկային համակարգի գործունեության երրորդ եռամսյակի ամփոփ ցուցանիշները:

Անդրադառնալով Կորնավիրուսային համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ առևտրային բանկերի գործունեությանը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրանն Սարգսյանը փաստեց, որ նշված ժամանակահատվածում համակարգի արձագանքն իրապես եղել է արագ, ժամանակին ու հասցեական: 

«Բանկերի դերակատարումը մարտահրավերային տարում իսկապես զգալի էր և դա արտահայտվեց մի քանի ուղղություններով: Աջակցություն ցուցաբերելով ֆիզիկական և իրավաբանական անձնանց, ինչպես նաև մասնակցություն ունենալով պետական աջակցության մի շարք ծրագրերում՝ բանկերը մեծ ներդրում ունեցան տնտեսության կայունության ապահովման գործում: Իրականացվեցին նաև տնտեսության աճին ուղղորդված և հավելյալ արժեք ստողծող վարկավորման խոշորամասշտաբ ծրագրեր: Բանկերին հաջողվեց նաև էական փոփոխության չենթարկել վարկավորման տոկոսադրույքները»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրենը՝ հավելելով, որ այս ամենին զուգահեռ բանկերը շարունակում էին բարելավել իրենց թվային հնարավորությունները՝ բարձրացնելով տեխնիկական հագեցվածության մակարդակն ու ապահովելով հաճախորդների՝ թվային գործիքներից օգտվելու անվտանգությունը:

Սեյրան Սարգսյանի գնահատմամբ՝ անցնող տարիների մարտահրավերները ևս մեկ անգամ փաստեցին, որ բանկային համակարգը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքելու և դիմակայելու մարտահրավերային իրավիճակներին՝ տալով համապատասխան լուծումներ և շարունակելով բնականոն գործունեությունը հնարավոր անորոշության որոշակի ժամանակահատվածում։

Անդրադառնալով համակարգային ցուցանիշներին՝ ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց 3-րդ եռամսյակի ամփոփ տվյալները:

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 37 մլրդ դրամով (4.2%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով շուրջ 12 մլրդ դրամով (1.3%):

«Աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից և սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը:

Ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 248 մլրդ դրամով (3.7%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով 115 մլրդ դրամով (1.7%):

2021թի 9 ամիսների ընթացքում վարկային ներդրումները նվազել են շուրջ 279 մլրդ դրամով (6.7%), իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ շուրջ 26 մլրդ դրամով (0.7%):

Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 838 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 679 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (446 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորապես հիպոթեքային, շինարարության և գյուղատնտեսության վարկավորման ծավալների աճը պայմանավորված է այս ոլորտներում ակտիվության բարձրացման հետ: Վարկերի կառուցվածքում մի շարք վարկատեսակների մասով վարկավորման ծավալների նվազումն էլ պայմանավորված է մի շարք տնտեսական գործոններով, այդ թվում՝ համավարակով պայմանավորված տնտեսության ոլորտային վերադասավորումներով:

Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ ԱՍարգսյանը տեղեկացրեց, որ շարունակվում է պահպանվել տենդենցը, երբ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 54%, արտարժույթով վարկերինը՝ 46%: 

Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի տվյալներով՝ ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 213 մլրդ դրամով (3.7%), ընդհանուր ավանդները` շուրջ 145 մլրդ դրամով (3.9%):

«Ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 295 մլրդ դրամով (11%), իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 134 մլրդ դրամով (4.7%): Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 149 մլրդ դրամով կամ 14.4%-ով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 48 մլրդ դրամով կամ 5.1%-ով: Կապված անորոշության փաստով՝ ոչ ռեզիդենտների ավանդների նվազման միտում գրանցվել է ոչ միայն մեր, այլև մի շարք այլ երկրների բանկային համակարգերում: Դրամով և արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռևս 2009թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ այն կազմել է 51%: Այստեղ երևում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին»:

Շահվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդն աճել է շուրջ 6 մլրդ դրամով կամ 1.4%-ով:

2021թի երրորդ եռամսյակում բանկայի համակարգն ապահովել է 66.3 մլրդ դրամի շահույթ, որը 2020թի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 7.7 մլն դրամով կամ 13.1%-ով:

ՀԱՇԻՎՆԵՐ

2021թ-ի հուլիսին բանկերի հաճախորդների թիվն 2020թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է` 95 183-ով կամ 2.9%-ով: Ֆիզ. անձինք` 90 202-ով կամ 2.9%-ով, օրավ. անձինք՝ 4 981-ով կամ 4.7%-ով: 

2021թ-ի հուլիսին հաճախորդների հաշիվներն 2020թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են՝ 270 487-ով կամ 4.3%-ով; Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 257 303-ով կամ 4.3%-ովՙ իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են` 13 157-ով կամ 5.7%-ով:

Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ:

ՔԱՐՏԵՐ

Մամլո ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում  բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 112 859-ով՝ կազմելով է  2 մլն 609 454: 

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին նաև տվյալներ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց փոխանցումների վերաբերյալ: Մասնավորապես՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 252 մլն դոլարով (3.2%):  Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 40 մլն դոլարով (5.5%): Նշված ժամանակահատվածում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 212 մլն դոլարով (58.2%):

ՀՀ  առևտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 2.9 մլն դրամով կամ 7.7%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 1.8 մլրդ դրամով կամ 5.5%-ով:

«Հատկանշական է, Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թի 3-րդ եռամսյակում՝ 2,407 մլն դրամ, ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 845 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 2,059 մլն դրամ, ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 286 մլն դրամ»:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12