
Ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։
Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, փոխդեսպան Կլաուս Վելդելբերգերը, KfW բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ-Քրեսսը, այլ հրավիրված հյուրեր։
10:30 21/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 454.00 | 458.00 |
AMD / EUR | 480.00 | 484.00 |
AMD / RUR | 7.26 | 7.50 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
14:15 02/022021թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 0.6%-ով