Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆոնդային բորսայից կարող եք ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր
03/02/2022 15:57
Կիսվել

Ֆոնդային բորսայից կարող եք ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր

Արդեն քաղաքացիներն ու գործարար աշխարհը կարող են գնել Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: 2021-ին բանկը իրականացրել էր 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։

Բանկի բաժնետոմսերն ընդգրկված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում։

«Մենք հայտարարեցինք Ակբա բանկի՝ բորսայում բաժնետոմսերի գնանշման մասին: Այսօր պատմական օր է թե՛ բանկի, թե՛ բանկի բաժնետերերի և, ինչու ոչ,  Հայաստանում գործարար աշխարհի համար: IPO-ի՝ այսինքն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման փուլը հաջողությամբ ավարտեցինք, ունենք 5270 բաժնետեր: Վերջին փուլը բորսայում գնանշումն էր, որի գործընթացը մենք ազդարարեցինք։ Կցանկանամ, որ մեր օրինակին հետևեն շատ ընկերություններ, որովհետև բորսայում պետք է շատ լինեն մեր նման ընկերություններ, բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որպեսզի մենք ընդհանուր առմամբ հետաքրքիր լինենք նաև դրսի ներդրողների համար: Կարծում եմ, որ ամենալավ ճանապարհը, որ մենք Հայաստանում ներդրումներ ապահովենք, դա բորսայի միջոցով բաժնետոմսերի ձեռքբերումն է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Ակբա բանկը, կարելի է ասել, ամենալայն շերտերով գումար ներգրաված  բանկն է: Բանկի առաջնային տեղաբաշխումը տևեց մի քանի շաբաթ և իրականացվեց հատուկ տեխնոլոգիաների միջոցով՝ օնլայն հարթակի միջոցով՝ իրենց բանկային ծրագրի միջոցով, և շատ մեծ քանակի ներդրողներ ներգրավեց շատ կարճ ժամանակում: Կարելի է ասել, որ սա հաջողություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար: Միակ ընկերությունն է նաև, որ փորձեց ոչ միայն առաջնային տեղաբաշխումով իր գործը վերջացնել, այլ նաև փորձում է որպես բանկ, որպես բրոքեր երկրորդային շուկայում էլ ձևավորել ակտիվություն, աշխուժություն, որպեսզի  երկրոդային շուկայում էլ լինեն առաջարկ և պահանջարկ»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու կամ վաճառելու համար կարող եք մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ։

Ավելին իմանալու համար այցելեք invest.acba.am կայք:

Բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարող եք հետևել այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52