ՈՒԺԻ ՄԵՋ Է 46 ԱՈՒԴԻՏՈՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքում 7 մասնակիցներից ոչ մեկին որակավորման վկայական չի շնորհվել: Դիմորդներից չորսը չեն ներկայացել քննությանը:
2008 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 10-ը քննություն: Արդյունքում` 132 դիմորդներից քննությանը մասնակցել է 104-ը, որոնցից 27-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1009-Ն որոշման համաձայն` որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական շնորհել Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված թվով 2 աուդիտորների` որոշման մեջ նշված պահանջների կատարումը հավաստող փաստաթղթերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետությունում 21.10.2008 թվականի դրությամբ որակավորման վկայական ունի 46 աուդիտոր: