Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ճախարակով թել մանող հայ կնոջ դիմանկարից մինչև ազգային նախշեր ու պատկերներ. Հայաստանի առաջին հանրապետության թողարկած թղթադրամները
29/05/2022 10:50
Կիսվել

Ճախարակով թել մանող հայ կնոջ դիմանկարից մինչև ազգային նախշեր ու պատկերներ. Հայաստանի առաջին հանրապետության թողարկած թղթադրամները

1918 թվականի մայիսի 28-ի անկախության հռչակումից անմիջապես հետո, նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնային խնդիրներից դարձավ սեփական ազգային արժույթն ունենալու և երկրում դրամական կանոնավոր շրջանառություն հաստատելու հարցը:

Կառավարությանը կից ստեղծվում է աշխատանքային խումբ՝ նոր թղթադրամների էսքիզներն ու տպագրությունը նախապատրաստելու նպատակով: Այդ խմբի կազմում էին նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանը և Հակոբ Կոջոյանը, ֆինանսիստ Գրիգոր Ջաղեթյանը (հետագայում՝ ՀՀ ֆինանսների նախարար) և ինժեներ Գրիգոր Աղաբաբյանը: Հայկական թղթադրամների ընդհանուր գեղարվեստական գաղափարի և ձևանմուշների պատրաստման հեղինակը հանդիսացավ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը: Եվ դա պատահական չէր՝ այդ ժամանակ նա արդեն ճանաչված նկարիչ էր հայ իրականության մեջ:

Մեծ դժվարություններով թղթադրամները սկսեցին տպագրվել 1920 թվականի սկզբին Անգլիայում, լոնդոնյան հանրահայտ «Վաթերլո և որդիներ» (“Waterlow & Sons Ltd”) ընկերության տպագրատանը: Իսկ ահա հայկական փոստային նամականիշները, որոնք արված էին թղթադրամների էսքիզների հիման վրա, Ֆեթվաճյանը տպագրել տվեց արդեն Փարիզի «Chassepot» ընկերության տպագրատանը:

Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկված են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Նրանց վրա դրոշմված են այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Մասնագետների կարծիքով, այդ թղթադրամների թողարկումը զգալի կերպով տարբերվում է 1918-1924 թթ. Անդրկովկասի տարածաշրջանում իրականացված այլ թղթադրամների թողարկումներից՝ առաջին հերթին գծանկարների նրբագեղությամբ և տպագրության բարձր որակով:

Հայկական թղթադրամների ձևավորման մեջ օգտագործված են ազգային պատկերներ և նախշեր: Բացառիկ է համարվում 250 ռուբլիանոց թղթադրամի վրա պատկերված ճախարակով թել մանող հայ կնոջ դիմանկարը, որը հետագայում բոլորի կողմից ընկալվեց և ընդունվեց որպես արդեն առանձին խորհրդանշական կերպար: 100 ռուբլիանոց թղթադրամի վրա նույնպես արդեն հանրահայտ դարձած սուրը ձեռքին օձին տապալող արծիվի պատկերն է, դրոշմված են նաև Արարատ լեռան և Արարատյան դաշտավայրի պատկերները և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու զարդաքանդակներից մեկի գծանկարը:

Չնայած այն հանգամանքին, որ այդ թղթադրամների գործածությունը շատ կարճ տևեց, բայց Առաջին հանրապետության թղթադրամները պատմության մեջ մտան որպես հայկական անկախ և ինքնիշխան պետության կողմից թողարկված առաջին դրամանիշներ՝ 14-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո:

Ի դեպ, Հայաստանի առաջին հանրապետության թողարկած թղթադրամները ցուցադրվում են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91