
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԿՈԶԻՆ ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԳՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ֆրանսայի նախագահ Նիկոլա Սարկողին ԵՄ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել իրեն երկրներում ստեղծել տնտեսական կայունացման հիմնադրամներ, դրանց միջոցներով գնել տնտեսական ճգնաժամից տուժած ընկերությունները և թույլ չտալ, որ այդ ընկերությունները գնեն այլ, ոչ եվրոպական գնորդներ:
Սարկոզին նշել է նաև, որ շատ եվրոպացիների դուր չի գա, երբ մի քանի ամիս անց նրանք հայտնաբերեն, որ ազգային ընկերությունների մեծ մասը ճգնաժամի արդյունքում չնչին գումարներով գնվել են արտասահմանցիների կողմից: