Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ 
23/06/2022 12:31
Կիսվել

Հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ 

ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը:

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել GMRA իրավական եզրակացության հրապարակմանը նվիրված իրազեկման միջոցառում:

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս նախագծի հիմքում ընկած է հայկական ռեպո շուկայի և աշխարհի մյուս շուկաների միջև ավելի սերտ կապ ստեղծելու գաղափարը:

«Կարծում ենք՝ Հայաստանի պարտքային շուկայի ներուժի օգտագործումն օգտակար կլինի ինչպես տեղական շուկայի մասնակիցների, այնպես էլ միջազգային գործընկերների համար: Այստեղ առանցքային է հայ գործակալների համար միջազգային ռեպո գործարքներ կնքելու դյուրացումը: Հաշվի առնելով, որ GMRA-ն անդրսահմանային ռեպո գործարքների համար ամենաընդունված գլխավոր համաձայնագիրն է, այն օտարերկրյա շուկայի մասնակիցների համար երաշխիք կլինի, որ նրանք կարող են առանց իրավական խոչընդոտների կնքել GMRA փաստաթղթավորված գործարքներ հայ գործընկերների հետ»,- նշել է Գարեգին Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագծում ներգրավված գործընկերներին և կարևորելով շուկայի մասնակիցների շրջանում իրազեկվածության բարձրացումը:

Ասիական զարգացման բանկի ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ Ջոաո Պեդրո Ֆարինհայի խոսքով՝ GMRA իրավական եզրակացության հրապարակումը շրջադարձային կետ է արժեթղթերի շուկայի զարգացման առումով: Ըստ նրա՝ այն Հայաստանի ֆինանսական շուկայի բարեփոխման նոր փուլ է և դրական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության զարգացման վրա:

«Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը, ով հանդիսանում է GMRA իրավական եզրակացության հեղինակը, միջոցառման ընթացքում ներկայացրել է դրա առանցքային կետերը, ինչպես նաև կարևորությունն միջազգային գործարքների համար:

Նշենք, որ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, ICMA-ի, Ասիական զարգացման բանկի և «Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության համատեղ ջանքերով:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11