ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Հրապարակվել են հոկտեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության արդյունքները: Քննությանը մասնակցած 11 դիմորդներից որակավորվել է ընդամենը մեկը: Երկու դիմորդ չի ներկայացել քննությանը: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աուդիտորի որակավորման վկայական է շնորհվել նաեւ Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված մեկ աուդիտորի:
2008 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 11 քննություն: Արդյունքում` 145 դիմորդներից քննությանը մասնակցել է 115-ը, որոնցից 28-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 27.10.2008 թվականի դրությամբ որակավորման վկայական ունի 48 աուդիտոր: