ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07196147 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը՝ 1 309 519 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 179 107 589 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.7200 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: