Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՊԵԿ. Հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները և թեմատիկ ուսումնասիրություները  հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով
26/10/2022 13:32
Կիսվել

ՊԵԿ. Հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները և թեմատիկ ուսումնասիրություները  հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին արձագանքել անձնական էջում տեղադրվող փաստաթղթերին

Պետական եկամուտներին կոմիտեն հայտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, 2022 թ. հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների և ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝  հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում:

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է հարկային ուսումնասիրության նոր`  «Թեմատիկ ուսումնասիրություն» տեսակ, որի  իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ բացառապես կամերալ ուսումնասիրության՝  հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները: Ընդ որում, հարկ վճարողներին անհարկի չանհանգստացնելու նպատակով  սահմանվել է, որ  թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ և հարկ վճարողը նախապես ծանուցվելու է հարկվող գործարքներին վերաբերող կամերալ ուսումնասիրության արդյունքներին:

Այսուհետ թեմատիկ ուսումնասիրությամբ հարկային մարմինը լիազորվել է բացառապես կամերալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա հարկային հաշվարկներ չներկայացրած կամ թերի ներկայացրած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել չհայտարարագրած հարկային պարտավորություններ: Հարկային ուսումնասիրության այս տեսակը կօժանդակի վերհանել կարգազանց տնտեսավարողներին` ապահովելով հավասար գործարար միջավայր տնտեսվարողների համար:

Հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հոկտեմբերի 1-ից թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հարկ վճարողներին ծանուցվելու են էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային էջում տեղադրվելուց հետո համարվելու են պատշաճ հանձնված, ուստի հետագա տուգանքներից խուսափելու համար, կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին  ավելի հաճախ ստուգեն իրենց անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը և պատշաճ արձագանքեն դրանց: Միաժամանակ, հարկ վճարողները հնարավորություն ունեն մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72