Ֆինանսական

USD BUY - 394.00-2.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 89.51-1.17 WTI - 84.79-1.26
COMEX:  GOLD - 2398.10-0.28 SILVER - 28.23-2.39
COMEX:  PLATINUM - 964.00-1.88
LME:  ALUMINIUM - 2555.00+0.00 COPPER - 9576.00+0.00
LME:  NICKEL - 17846.00+0.00 TIN - 32230.00+0.00
LME:  LEAD - 2185.00+0.00 ZINC - 2774.50+0.00
FOREX:  USD/JPY - 154.62+0.20 EUR/GBP - 1.0629+0.17
FOREX:  EUR/USD - 1.0629+0.17 GBP/USD - 1.2432+0.06
STOCKS RUS:  RTSI - 1155.46-0.98
STOCKS US: DOW JONES - 37798.97+0.17 NASDAQ - 15865.25-0.12
STOCKS US: S&P 500 - 5051.41-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 37961.80-1.32 TOPIX - 2663.15-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 16251.84+0.02 SSEC - 3071.38+2.14
STOCKS EUR:  FTSE100 - 7820.36-1.82 CAC40 - 7932.61-1.40
STOCKS EUR:  DAX - 17766.23-1.44
17/04/2024  CBA:  USD - 395.10-0.14 GBP - 492.14+0.22
17/04/2024  CBA:  EURO - 420.39+0.41
17/04/2024  CBA:  GOLD - 30094.74+306.38 SILVER - 358.92-2.47
Կենտրոնական բանկ. Ածանցյալների շուկայի զարգացման վերաբերյալ
28/10/2022 17:10
Կիսվել

Կենտրոնական բանկ. Ածանցյալների շուկայի զարգացման վերաբերյալ

Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականից մշակվող ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացման ճանապարհային քարտեզով  նախատեսված են գործողություններ և միջոցառումներ նաև ածանցյալների շուկայի զարգացման ուղղությամբ։

Աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների հետևանքով էականորեն աճել է ֆինանսական ակտիվների գների տատանողականությունը, ինչն անհրաժեշտություն է դարձնում ֆինանսական ռիսկերի կառավարման գործիքների առկայությունն ու դրանց հասանելիությունը։

Հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, Հայաստանի արժութային շուկայում 2022 թվականի մարտից սկսված տատանողական զարգացումները տարբեր տնտեսվարողների մոտ, հատկապես՝ արտաքին հատվածի հետ գործակցող, նյութականացվել են որոշակի ռիսկերի տեսքով՝ առաջացնելով  ածանցյալ գործիքների կիրառման անհրաժեշտություն:

Կենտրոնական բանկ. Ածանցյալների շուկայի զարգացման վերաբերյալ

Արժութային ածանցյալ գործիքների հասանելիության բարձրացման նպատակով Կենտրոնական բանկն աշխատել է թե՛ առևտրային բանկերի, թե՛ տնտեսվարողների հետ՝ գնահատելու այդ շուկայում առաջարկի և պահանջարկի միտումները, վեր հանելու առկա խնդիրները: Մասնավորապես, տնտեսվարողների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում փորձ է արվել գնահատել տնտեսության տարբեր ոլորտներում արժութային ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ գործիքների տեսակներն ու պահանջված ծավալը:

Առևտրային բանկերի հետ քննարկվել են նրանց կողմից առաջարկվող արժութային ռիսկերի կառավարման գործիքների ծավալների ու տեսակների ընդլայնման, դրանց հասանելիության բարձրացման հարցերը: Ֆինանսական հատվածի հետ քննարկումների արդյունքում Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ որոշակի բարեփոխումներ են իրականացվել կարգավորման դաշտում՝ դյուրացնելու գործիքների առաջարկի գործընթացը: Այսպես, մեղմացվել են առևտրային բանկերի՝ արժութային ռիսկերի կառավարմանը ներկայացվող այն նորմատիվային պահանջները, որոնք կարող էին դիտվել որպես ածանցյալների շուկայի զարգացման խոչընդոտ։ Նաև արժութային շուկայի ընդգրկունությունն ու խորությունը ավելացնելու համար փոփոխվել են մի շարք կարգավորումներ, որի արդյունքում ակնկալվում է, որ արժութային շուկայի մասնակիցներն ավելի հարմար գնանշումների և գործիքների հնարավորություն կունենան։

Միաժամանակ, ֆինանսական հատվածը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու ներկայացվող գործիքների առաջարկը: Արդեն իսկ մի շարք առևտրային բանկեր հանդես են եկել ածանցյալների (օրինակ՝ ֆորվարդային գործարքների) հրապարակային առաջարկներով, որոնց կարող եք ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում: Ընդ որում, առանձին առևտրային բանկեր պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու անհատական մոտեցումներ տնտեսվարողներին՝ բիզնեսի առանձնահատկություններից ելնելով: Կառավարության գործընկերների հետ համատեղ հանդիպումների արդյունքում կարևորվել է նաև առևտրային բանկերի կողմից տնտեսվարողների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Ամփոփելով՝ ցանկանում ենք նշել, որ օրեցօր աճող գլոբալ ֆինանսատնտեսական անորոշությունների ֆոնին կարևորվում  է շուկայում ֆինանսական և հատկապես արժութային ռիսկերի կառավարման գործիքների առկայությունն ու հասանելիությունը, քանի որ չծածկված ռիսկերի դեպքում տնտեսվարողները կարող են կորուստներ կրել:

Կենտրոնական բանկն ուշադրության տակ կպահի ածանցյալների շուկայի զարգացման հարցը և, անհրաժեշտության դեպքում, քայլեր կձեռնարկի առկա խնդիրների ու խոչընդոտների վերացման ուղղությամբ։

17/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.10
-0.14
Եվրո (EUR)
420.39
+0.41
Ռուբլի (RUR)
4.19
-0.01
Լարի (GEL)
147.91
-0.21
30094.74
+306.38
Արծաթ
358.92
-2.47