Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 431.00+2.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 103.01-3.08 WTI - 96.04-4.66
COMEX:  GOLD - 4994.00-0.14 SILVER - 80.46+1.85
COMEX:  PLATINUM - 2149.40+5.40
LME:  ALUMINIUM - 3395.50-1.28 COPPER - 12855.50+0.59
LME:  NICKEL - 17465.00+1.15 TIN - 48265.00+2.56
LME:  LEAD - 1905.00-0.13 ZINC - 3269.50-0.80
FOREX:  USD/JPY - 159.3+0.02 EUR/GBP - 1.1496+0.64
FOREX:  EUR/USD - 1.1496+0.64 GBP/USD - 1.3309+0.52
STOCKS RUS:  RTSI - 1127.70-1.45
STOCKS US: DOW JONES - 46946.41+0.83 NASDAQ - 22374.18+1.22
STOCKS US: S&P 500 - 6699.38+1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 53751.15-0.13 TOPIX - 3610.73-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25834.02+1.45 SSEC - 4084.79-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10317.69+0.55 CAC40 - 7935.97+0.31
STOCKS EUR:  DAX - 23564.01+0.50
16/03/2026  CBA:  USD - 377.41-0.13 GBP - 500.79+0.17
16/03/2026  CBA:  EURO - 432.96+0.26
16/03/2026  CBA:  GOLD - 61211-1059 SILVER - 1015.6-40.8
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
01/11/2022 15:27
Կիսվել

Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում

Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ստորև։

Որո՞նք էին Ձեր բանկի ռազմավարական հիմնական ուղղությունները նախորդ տարվա ընթացքում:

Ամերիաբանկը Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն է արդեն գրեթե մեկ տասնամյակ: Թեև 2022 թվականին համաշխարհային տնտեսության համար սկսվեց անորոշության հերթական փուլը, մենք կարողացանք պահպանել և ավելի ամրապնդել մեր դիրքերը՝ վերահաստատելով կայուն, ժամանակակից, մրցունակ և աճի զգալի ներուժ ունեցող ֆինանսական հաստատության համբավը։

Վերջին վեց ամսվա ընթացքում հիմնական շեշտը դրվեց թվային փոխակերպման, համապատասխանության գործառույթի ապահովման և ռիսկերի կառավարման վրա, որոնք մենք  համարում ենք մեր հետագա աճի հիմնական շարժիչ ուժը:

Անդրադառնալով Ձեր բանկի նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշներին` կարո՞ղ եք նշել կարևորագույն կետերից մի քանիսը:

Ամերիաբանկը ֆինանսական ցուցանիշերի, ինչպես նաև նոր ծառայությունների  ու տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հատկանշական ձեռքբերումներ է ունեցել։ Նախորդ տարվա ընթացքում մենք շարունակաբար ներդրումներ կատարեցինք թվայնացման ուղղությամբ, բարելավեցինք մեր հաճախորդների բավարարվածության ցուցանիշերը, ներքին արդյունավետությունը, արդիականացրինք մեր ծառայությունները և պարզեցրինք մեր գործընթացները: Կարողացանք պահպանել Բանկի ծախսերի և եկամուտների հարաբերակցության 40%-ից ցածր ցուցանիշը: Բանկը գրանցեց շահութաբերության տպավորիչ ցուցանիշեր  կապիտալի և իրացվելիության ամուր դիրքերով: Կապիտալի տարեկան եկամտաբերությունը կազմեց 28%, զուտ տոկոսային մարժան` 5.4%: Բացի այդ, Բանկը գրանցեց ոչ տոկոսային եկամուտի տպավորիչ աճ: Համաձայն մեր ռազմավարության՝ մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմեցին ընդհանուր վարկերի ավելի քան 60%-ը: Մանրածախ պորտֆելի բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը եռամյա կտրվածքով կազմեց 30%, իսկ ՓՄՁ վարկերինը` 17,2%: Բանկը պահպանեց և շարունակեց ռիսկերի կառավարման ոլորտում իր կայուն քաղաքականությունը: Խնդրահարույց վարկերի ցուցանիշը շարունակաբար բարելավվեց բոլոր ուղղություններով` 2022 թվականին կազմելով 2,9%: Նախորդ երկու  տարվա ընթացքում պատշաճ պահուստավորման շնորհիվ վարկային ռիսկի արժեքը կազմեց շուրջ 0%: Միևնույն ժամանակ Ամերիաբանկն ապահովեց սպասարկման գերազանց որակ: Այդ մասին են վկայում հաճախորդների հավատարմության ցուցանիշը (NPS), որը կազմեց ավելի քան 75%, և հաճախորդների բավարարվածության ցուցանիշը` 9.5 միավոր 10 միավորից:

Ձեր ընկերության ո՞ր զարգացող ուղղություններում եք ներդրումներ կատարել և նախատեսո՞ւմ եք արդյոք շարունակել ներդրումները:

Որպես բանկ, որը կանգնած է եղել Հայաստանի բանկային ոլորտի կայացման և դրա փոխակերպման ակունքներում` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և թվայնացման ոլորտում՝ հավատարիմ մնալով իր ռազմավարական առաջնահերթություններին: Հաշվի առնելով հաճախորդների աճի ցուցանիշերը` մենք նախատեսում ենք կենտրոնացնել մեր ուժերը ծառայությունների և առաջարկների խաչաձև վաճառքի, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարար ծառայություններ առաջարկելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մշակվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են տնտեսության առանձին հատվածներում նոր հնարավորությունների բացահայտմանը, հատկապես այնպիսի հնարավորությունների, որոնք կնպաստեն նաև բանկային գործարքների և ոչ տոկոսային եկամուտի աճին: Կարևոր է նշել, որ Բանկի բոլոր գործարքների 90%-ից ավելին իրականացվում է Բանկի մասնաճյուղերից դուրս:

Եվ վերջապես մենք կշարունակենք ընդլայնել և զարգացնել մարդկային կապիտալը, ինչպես նաև բարելավել աշխատանքի արդյունավետությունն ու աշխատակիցների մոտիվացիան ակտիվ  դասընթացների և վերապատրաստումների միջոցով:

Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարման ասպեկտները և կայունությունը բանկային ոլորտի կարևորագույն ռազմավարական ուղղություններից են: Ինչպիսի՞ էական նախաձեռնություններով է հանդես եկել Ձեր բանկը նախորդ տարվա ընթացքում, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր են նշված ասպեկտները և կայունությունը Ձեր հաստատության համար:

 Որպես Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատար` Աﬔրիաբանկը գիտակցում է առանցքային դեր ունենալու իր պատասխանատվությունը երկրի կայուն ապագա կառուցելու գործում: Մենք գիտակցում ենք, որ կլիմայի փոփոխությունը և բնապահպանական նմանատիպ ռիսկերն այսօրվա հասարակության գլխավոր մարտահրավերներից են: Դրանք ստեղծում են բնապահպանական, տնտեսական և սոցիալական էական ռիսկեր, որոնք խոչընդոտում են երկարաժամկետ աճն ու զարգացումը:

Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործմանը և դրա շրջանակում ֆինանսավորում ենք վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, մաքուր էլեկտրաէներգիայի հասանելիության, «կանաչ» տրանսպորտի և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կատարվող ներդրումները` այդպիսով տարբեր նախագծերի միջոցով աջակցելով նաև զարգացման ցածր մակարդակ ունեցող համայնքներին: 2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ նման ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար:

Ամերիաբանկը Հայաստանում կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկն է և այս ոլորտի առաջատարը: 2020 թվականից ի վեր մենք թողարկել ենք ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի կանաչ պարտատոմս։

Բանկերի միջև թեժ մրցակցություն է նորարարական թվային բանկային ծառայությունների մշակման ու ներդրման ոլորտում: Ի՞նչ նոր և նշանակալի ներդրում է կատարել Ձեր բանկը թվային բանկային ծառայությունների ոլորտում նախորդ տարի և ի՞նչ հաջողություն է գրանցել:

Թվային ոլորտում սպառողների վարքագծի սրընթաց փոխակերպման ֆոնին մենք կարողացել ենք խոստումնալից արդյունքներ ապահովել մեր ծառայությունների դիվերսիֆիկացման և թվայնացման ուղղությամբ: Պատասխանատվություն, ճկունություն, նորարարական մտածելակերպ և մշակույթ, որի հիմքում հաճախորդների կարիքները բավարարելու ցանկությունն է. այս ամենը կազմում է թվային փոխակերպման հաջողության բանաձևը:

Այս համատեքստում, նախորդ երկու տարին ուշագրավ էր համապարփակ թվային էկոհամակարգի մշակման և գործարկման առումով: Շուկայում իր տեսակի մեջ առաջինը համարվող այս գործիքը բանկային և ոչ բանկային ծառայությունները միավորող մեկ համակարգ է, որն ընդգրկում է ավտոմեքենաների շուկան, հիփոթեքային շուկան, էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև եզակի էկոհամակարգ ՓՄՁ-ների համար՝ վարկային հայտերի առցանց ներկայացման և մեքենայական ուսուցման վրա հիմնված վարկունակության գնահատման առաջադեմ հնարավորություններով:

Համաշխարհային տնտեսության հեռանկարը բազմաթիվ մարտահրավերներ է պարունակում: Որո՞նք են այն հիմնական ռիսկերը և տնտեսական մարտահրավերները, որոնց Ձեր բանկը կարող է հանդիպել առաջիկա 12 ամսվա ընթացքում:

Հայաստանն այս տարի զգալի տնտեսական աճ է գրանցել, սակայն դեռևս կան բազմաթիվ անորոշություններ, տեղի են ունենում փոփոխություններ, տնտեսության որոշակի ճյուղեր փոխակերպվում են, համաշխարհային մատակարարման շղթաներում տեղի են ունենում տեղաշարժեր, որոնք դեռ նոր պետք է իրենց ազդեցությունն ունենան երկրի տնտեսության վրա։

Թեև նշված անորոշությունները դժվարացնում են երկրի առաջատար ֆինանսական հաստատության կառավարումը, թվարկված մարտահրավերները նաև բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում: Տոկոսադրույքների ակնկալվող աճի, ռիսկի որոշակի պարամետրերի վատթարացման, կլիմայի փոփոխություններին առնչվող գործողությունների անհրաժեշտության աճի և մեր հաճախորդների շրջանում թվային գաջեթներից կախվածության աճի պայմաններում Ամերիաբանկը կշարունակի կենտրոնանալ տվյալահեն թվային փոխակերպման, ռիսկերի պատշաճ կառավարման և շրջակա միջավայրի, սոցիալական ու կորպորատիվ կառավարման ուղղությունների ընդլայնման վրա` հասնելու մեր առաքելության իրականացմանը, այն է`  բարելավել մարդկանց կյանքի որակը:

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

16/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
-0.13
Եվրո (EUR)
432.96
+0.26
Ռուբլի (RUR)
4.6571
-0.0276
Լարի (GEL)
138.19
-0.31
61211
-1059
Արծաթ
1015.6
-40.8