Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՀՀ ԿԲ-Ն ԴԱՐՁԵԼ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
17/10/2011 11:59
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն ԴԱՐՁԵԼ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

ՀՀ կենտրոնական բանկը, հանդիսանալով մեր երկրում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունների կարգավորող և վերահսկող մարմին, այժմ անդամակցում է նաև Կենսաթոշակային վերահսկողների միջազգային կազմակերպությանը (International Organisation of Pension Supervisors-IOPS): Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

IOPS-ը միջազգային անկախ մարմին է, որը ներկայացնում է տարբեր երկրների մասնավոր կենսաթոշակային սխեմաների վերահսկողության մեջ ընդգրկված լիազոր մարմիններին: Ներկայումս միավորում է 64 կառավարող, 6 ասոցացված անդամներ և 3 դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ` ներառելով տնտեսական զարգացման բոլոր մակարդակները և ի մի բերելով կենսաթոշակային վերահսկողության համակարգերի բոլոր տեսակները:

Ստեղծվելով 2004 թվականի հուլիսին Կենսաթոշակային կարգավորողների միջազգային ցանցի (INPRS) նախաձեռնությամբ՝ IOPS-ը նպատակ ունի ստեղծել վերահսկողության հարցում ավելի ֆորմալ, անկախ մարմին, որը կարող է ծառայել աշխարհի մասշտաբով կենսաթոշակային քաղաքականության շուրջ երկխոսությանն ու տեղեկատվության փոխանակությանը, և դառնալ չափորոշիչներ մշակող և կենսաթոշակային վերահսկողության լավագույն փորձը խթանող կառույց:

Ներկայումս կուտակային կենսաթոշակային համակարգին անցնող երկրների թիվն ավելանում է: Այն երկրներում, որտեղ առկա է բնակչության ծերացման և հետևաբար կենսաթոշակային ապահովության խնդիր, կառավարությունները, որպես լուծում, նախաձեռնում են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում, որով լուծվում է բնակչության կենսաթոշակների ֆինանսավորման հարցը:

Հայաստանում կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկման համար անհրաժեշտ պայմաններն արդեն ստեղծված են, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թվականի հունվարից:

Այս համատեքստում IOPS-ի օժանդակությունը հատկապես կարևոր է նորաստեղծ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերահսկող մարմինների համար, քանի որ միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն մոդելի ներդրման համար տրամադրում է վերահսկողության իրականացման վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներ:

Լինելով IOPS-ի կառավարող անդամ` ՀՀ կենտրոնական բանկին հասանելի են կազմակերպության շրջանակներում բոլոր թեմատիկ քննարկումները: Հնարավոր է տեղեկատվություն փոխանակել կենսաթոշակային համակարգը կարգավորող և վերահսկող այլ երկրների լիազոր մարմինների հետ, երկխոսություն վարել մասնավոր կենսաթոշակային համակարգի ֆինանսական քաղաքականության շուրջ և օգտագործել կենսաթոշակային համակարգի վերահսկողության լավագույն փորձը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88