Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՉՔԱՐԵՐ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ
20/10/2011 10:51
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՉՔԱՐԵՐ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` «Կեչառիսի խաչքար», «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» և «Նորավանքի խաչքար»:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց  մակագրված է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

«Կեչառիսի խաչքար». Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Կեչառիսի վանական համալիրը: Ձախ եզրագծով «ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

«Սանահինի խաչքար». Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Սանահինի վանքը: Ձախ եզրագծով «ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «SANAHIN MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

«Գոշավանքի խաչքար». Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Գոշավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ԳՈՇԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GOSHAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

«Գնդեվանքի խաչքար». Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Գնդեվանքը: Ձախ եզրագծով «ԳՆԴԵՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GNDEVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

«Էջմիածնի խաչքար». Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Ձախ եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ IX ԴԱՐ» և աջ եզրագծով` «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN IX CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

«Նորավանքի խաչքար». Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Նորավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ՆՈՐԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «NORAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամները թափանցիկ պատիճներով և իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում: Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի “Coin Invest Trust” ընկերության կողմից:

Հուշադրամների բնութագիրը. Անվանական արժեքը ` 1000 դրամ, մետաղը և հարգը`արծաթ, 9250 , քաշը`25 գ., չափը` 27×47 մմ, ներդիրը`բաղադրյալ մարմար, որակը`  չշրջանառելի (հնաձև), դրամաշուրթը`ատամնավոր, տպաքանակը`մինչև 2500 հատ յուրաքանչյուր տեսակից:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49