Ֆինանսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 79.04-0.14 WTI - 75.49-0.24
COMEX:  GOLD - 2674.20+0.44 SILVER - 31.74+0.73
COMEX:  PLATINUM - 996.40+0.97
LME:  ALUMINIUM - 2632.50+3.60 COPPER - 9791.50+1.20
LME:  NICKEL - 17864.00+2.84 TIN - 33212.00+2.24
LME:  LEAD - 2097.00+1.70 ZINC - 3154.00+4.44
FOREX:  USD/JPY - 149.12+0.29 EUR/GBP - 1.0937-0.02
FOREX:  EUR/USD - 1.0937-0.02 GBP/USD - 1.3066+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42863.86+0.97 NASDAQ - 18342.94+0.33
STOCKS US: S&P 500 - 5815.03+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8253.65+0.19 CAC40 - 7577.89+0.48
STOCKS EUR:  DAX - 19373.83+0.85
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
Տարվա ամփոփումը IDBank-ում
09/01/2023 18:34
Կիսվել

Տարվա ամփոփումը IDBank-ում

2022 թվականը մարտահրավերներով լի հերթական տարին էր բոլորիս համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները և սահմանային լարվածությունը, դրանց հետևանքները, ինչպես նաև դաշնակից երկրների միջև սրված հարաբերությունները։

Չնայած այս ամենին՝ փորձել ենք պատվով հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու էլ ավելի մեծ թափով զարգանալ։ Ուստի տարին ամփոփելիս չենք կարող չնշել որոշ ձեռքբերումներ և զուտ թվային ցուցանիշներ։ Դե ինչ, սկսենք․

  • 2022 թվականին սպասարկել ենք 20%-ով ավելի շատ հաճախորդի,
  • Թվային բանկինգի լիարժեք փորձառություն ենք ապահովել 28%-ով ավելի շատ օգտատիրոջ համար,
  • Թողարկել և տրամադրել ենք 20%-ով ավելի շատ քարտ՝ դառնալով VISA համակարգի ամենախոշոր քարտ թողարկողը Հայաստանում,
  • Մեր հաճախորդները սքանավորել են 3 անգամ ավելի շատ QR՝ վճարելով անհպում 14․000-ից ավելի վաճառակետերում,
  • Rocket Line-ից օգտվել է 50․000-ից ավելի հաճախորդ, դե իսկ Rocket Line 0%-ը գործում է ավելի քան 5000 վաճառակետերում,
  • Հասցրել ենք թողարկել երկու նոր քարտատեսակ՝ Visa Business Platinum և Visa Travel՝ նախատեսված հատուկ բիզնեսի և ճանապարհորդությունների համար,
  • Մասնակցել ենք մի շարք միջոցառումների, ինչպիսիք են Toon Expo 2022-ը, Gyumri Tech Week-ը, Silicon Mountains-ը,
  • Վճարել ենք երկու անգամ ավելի շատ հարկ՝ նպաստելով մեր պետության զարգացմանը,

Չմոռանանք անդրադառնալ մեր թիմի ու հաճախորդների ամենասիրելի նախաձեռնության՝ «Մի դրամի ուժի» ձեռքբերումներին․ այս տարի նախաձեռնությունը դարձավ 2 տարեկան, իսկ հավաքված գումարի մասին հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն հատել ենք 111 միլիոն դրամի շեմը՝ աջակցելով 9 շահառու կազմակերպությունների և հիմնադրամների, որոնք ամենաշատն ունեին դրա կարիքը։

Դե իսկ տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում IDBank-ի և գործընկեր Իդրամ կազմակերպության ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին։

2023 թվականի համար էլ ավելի մեծ ծրագրեր ենք նախատեսում․ վստահ ենք, որ մեր գործընկերների և հաճախորդների հետ միասին կարող ենք հասնել շատ ավելի տպավորիչ արդյունքների՝ տրամադրելով լավագույն բանկային փորձառությունը մեր հաճախորդներին և լինելով լավագույն ընտրությունը մեր գործընկերների համար։

Իսկ մինչ այդ շնորհավորում ենք մեր հաճախորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը․ թող նոր 2023 թվականը լինի մեծ ու ազնիվ նպատակների իրագործման, բարի գործերի կատարման և երջանիկ պահերով լցված տարի բոլորիս համար։ Խաղաղություն մեր պետությանը, սեր և ջերմություն բոլորիս ընտանիքներին։

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17