Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
2022թ.-ին  ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 9.05%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
25/01/2023 17:00
Կիսվել

2022թ.-ին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 9.05%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 16-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը և Ֆասթ բանկը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7.86%-ով կամ 0.7 մլրդ դրամով՝ կազմելով 8.18 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 24-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 7.41 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 31.63%-ով կամ 1.78 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 28-րդ հորիզոնականում է։

Երրորդն Արդշինբանկն է՝ 7.32 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 97.9%-ով կամ 3.62 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 29-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 5.23 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.64%-ով կամ 33.8 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 50-րդն է։

Հայբիզնեսբանկը 5-րդն է՝ 4.93 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.61%-ով կամ 391.14 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս բանկն է՝ վճարած 3.88 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 57.30%-ով կամ 1.41 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 73-րդ հորիզոնականում է:

ՎՏԲ-Հայաստան բանկն յոթերորդն է՝ 3.49 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 3.63%-ով կամ 131.38 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 80-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկն ութերորդն է՝ վճարված 3.37 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 13.02%-ով կամ 388.91 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 83-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Հայէկոնոմբանկը՝ 3.29 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 13.89%-ով կամ 530.14 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 84-րդ հորիզոնականում է։

10-րդ հորիզոնականում Յունիբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 2.58 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 19.22%-ով կամ 416.28 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 107-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 11-րդն է՝ վճարած 2.56 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.55%-ով կամ 13.9 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 109-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 12-րդն է՝ 2.49 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 17.86%-ով կամ 377.61 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 112-րդն է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 13-րդն է՝ վճարած 2.25 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 21.88%-ով կամ 403.96 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 119-րդ է։

Էվոկաբանկը 14-րդն է՝ 1.54 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 66.32%-ով կամ 614.08 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 170-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ վճարած 806.99 մլն դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 24.58%-ով կամ 159.24 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 319-րդն է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ 803.54 մլն դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 9.46%-ով կամ 83.97 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 320-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2022թ. հունվար-դեկտեմբերին բանկի կողմից վճարվել է 1.78 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 79.65 մլն դրամով կամ 4.67%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2022թ․ հունվար-դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 60.16 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 9.05%-ով կամ 4.99 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.04%-ը։ 2021թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.89% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/23 դրությամբ՝ 396.02 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 151.91 մլն դոլար։

2022թ. հունվար-դեկտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 3.62 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Արդշինբանկը՝ +97.9%։

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49