
BRICS-ը կքննարկվի միասնական արժույթի ստեղծումը
BRICS-ի արժույթի ստեղծման նախաձեռնությունը կքննարկվի Հարավաֆրիկյան Հանրապետությունում օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում։
«Հենց այդ ուղղությամբ իրականացվում են նախաձեռնություններ, որոնք հնչել են վերջերս, բառացիորեն օրերս. դրանք վերաբերում են BRICS-ի շրջանակներում, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների հանրության շրջանակներում սեփական արժույթների ստեղծման շուրջ մտածելու անհրաժեշտությանը», – ասել է Լավրովը լրագրողներին՝ ամփոփելով Անգոլայի նախագահի հետ բանակցությունների արդյունքները։
Նախարարը հավելել է, որ «այդ մասին, մասնավորապես, անպայմանորեն խոսք կլինի BRICS-ի գագաթնաժողովում, որը օգոստոսի վերջին տեղի կունենա ՀԱՀ-ում»: Գագաթնաժողովին կհրավիրվեն նաև մի խումբ աֆրիկյան երկրներ։ BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
10:30 22/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 386.00 | 390.00 |
AMD / EUR | 415.00 | 421.00 |
AMD / RUR | 5.00 | 5.07 |
դոլար | ||
դոլար | ||