ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հունվարի 10-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 380 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 105 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 275 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 80 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 981 545 533 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 14.7825 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 14.9400 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ: