ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/01/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.57 դրամով և կազմել 387.61 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 494.24 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 12.26 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.04 դրամով և կազմել 594.75 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 1.15 դրամով և կազմել 20369.06 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 2.04 դրամով և կազմել 371.49 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 363.26 դրամով և կազմել 18555.84 դրամ մեկ գրամի դիմաց: