Ֆինանսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 79.04-0.14 WTI - 75.49-0.24
COMEX:  GOLD - 2674.20+0.44 SILVER - 31.74+0.73
COMEX:  PLATINUM - 996.40+0.97
LME:  ALUMINIUM - 2632.50+3.60 COPPER - 9791.50+1.20
LME:  NICKEL - 17864.00+2.84 TIN - 33212.00+2.24
LME:  LEAD - 2097.00+1.70 ZINC - 3154.00+4.44
FOREX:  USD/JPY - 149.12+0.29 EUR/GBP - 1.0937-0.02
FOREX:  EUR/USD - 1.0937-0.02 GBP/USD - 1.3066+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42863.86+0.97 NASDAQ - 18342.94+0.33
STOCKS US: S&P 500 - 5815.03+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8253.65+0.19 CAC40 - 7577.89+0.48
STOCKS EUR:  DAX - 19373.83+0.85
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
ՀԲՄ-ն ամփոփել է տնտեսական լրագրողների համար անցկացված սեմինարների արդյունքները
20/02/2023 12:33
Կիսվել

ՀԲՄ-ն ամփոփել է տնտեսական լրագրողների համար անցկացված սեմինարների արդյունքները

Հայաստանի բանկերի միությունում տնտեսական լրագրողների և առևտրային բանկերի ղեկավար կազմի և մասնագետների մասնակցությամբ կայացած հանդիպման շրջանակներում ամփոփվեցին   Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ անցկացված երկամսյա սեմինարների արդյունքները։ 

Թվով 10 առանձին սեմինարներից բաղկացած երկամսյա  նախաձեռնության շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ տարբեր բանկերի բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ: Նախապես ընտրված թեմաների միջոցով բանախոսներն անդրադարձել են Հայաստանում արժեթղթերի շուկային, կորպորատիվ արժեթղթերի թողարկմանն ու շրջանառությանը, կենսաթոշակային համակարգին, ֆինանսական շուկայի հիմնական և ածանցյալ գործիքներին,  վարկավորման գործընթացին, ժամանակակից բանկային համակարգին և ԿԲ գործունեությանը, ինչպես նաև  թվային բանկինգին, քարտային անվտանգությանն ու միջազգային ֆինանսական կառույցների ծրագրերի կարևորությանը ՀՀ-ում ոլորտային զարգացման համար։ 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը վստահեցրել է, որ միությունը պատրաստակամ է լրագրողական համայնքի և մասնավորապես՝ տնտեսական լրագրողների հետ  արդյունավետ և բազմակողմ համագործակցության ամրապնդման հարցում։ 

«Տնտեսական լրագրողները հասարակության և բանկերի միջև երկխոսություն ապահովող կարևոր օղակ են։ Նյութը ճիշտ, գրագետ և պարզ լեզվով մատուցելը թերևս նրանց ամենակարևոր մասնագիտական գործառույթն է, իսկ առևտրային բանկերի բանախոսների մասնակցությամբ Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպվող ամենամյա դասընթացները՝ նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել ֆինանսատնտեսական նյութերի և խնդիրների ֆրեյմավորումն ու մատուցումը»,-նշել է Մհեր Անանյանը։

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր խոսքում կարևորելով լրագրողական համայնքի հետ աշխատանքը՝ նշել է, որ նմանօրինակ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ։

«Հայաստանի բանկերի միությունը մշտապես կարևորել է հանրության շրջանում բանկային համակարգին առնչվող ընկալելի, հիմնավորված և անաչառ հրապարակումների առկայությունը և հենց այս նպատակին են ուղղված նաև տնտեսական լրագրողների համար կազմակերպվող ամենամյա դասընթացները։ Լրագրողական համայնքի կողմից ներկայացվող հավաստի հրապարակումներն օգնում են ձևավորել ճիշտ սպասումներ ու վարքագիծ, ինչպես նաև կայացնել ճիշտ որոշումներ։ Ձեր կողմից յուրաքանչյուր տարի ցուցաբերվող մասնակցության բավականին մեծ ակտիվությունը ևս փաստում է, որ իսկապես կա նման նախաձեռնության անցկացման անհրաժեշտությունը»,-նշել է Սեյրան Սարգսյանը:

Կարևորելով ՀԲՄ հետ տնտեսական լրագրողների ակումբի երկարամյա համագործակցությունը՝ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել միությանը Հայաստանում տնտեսական լրագրության զարգացման և այդ թեմաներով լրագրողական, վերլուծական հետազոտական աշխատանքները խրախուսելու գործում ունեցած ինստիտուցիոնալ մասնակցության համար։

«Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների համագործակցությունն ունի 12 տարվա պատմություն։ Այս տարիների ընթացքում իրականացվել են համագործակցության բազմաթիվ ծրագրեր և արդեն ավանդական դարձած միջոցառումներ, որոնց շարքում են նաև տնտեսական լրագրողների ամենամյա սեմինարները։ Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն նոր նախագծեր»,-նշել է Աննա Բաղդասարյանը։

Միջոցառման ընթացքում սեմինարիներին մասնակցած  լրագրողներին և  բանկերի մասնագետ-բանախոսներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր և շնորհակալագրեր։ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից հատուկ շնորհակալագրի է արժանացել նաև Հայաստանի բանկերի միությունը։

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17