
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Նոյեմբերի 5-6-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող Պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է ԿԲ խորհրդի անդամ Կարինե Մինասյանը:
Նիստի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընտրվել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող Պետական մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ: