ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 02/02/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել 387.31 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.52 դրամով և կազմել 509.00 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.32 դրամով և կազմել 613.15 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 24.02 դրամով և կազմել 21667.01 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 37.94 դրամով և կազմել 420.89 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 61.14 դրամով և կազմել 20060.66 դրամ մեկ գրամի դիմաց: