
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀԻՄՆԱԴԻՐ ԿԱՊԻՏԱԼԸ` 98 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Ինչպես հայտնել է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Համահայկական Բանկի դիմնադիր կապիտալը կլինի 30 միլիարդ դրամ (98 միլիոն դոլար): ՀՀ կառավարության բաժնեմասը բանկում կլինի նվազագույնը 20%:
Համահայկական Բանկը հիմնականում կզբաղվի Ազգային Մրցունակության Խորհուրդի կողմից նախանշված ծրագրերի ֆինանսավորմամբ: Հատկանշական է, որ կարող են նաև ֆինանսավորվել հայերի կողմից արտասահմանում իրականացվող նախագծերը նույնպես:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Համահայկական Բանկի մասին օրենքը կընդունվի մինչև տարվա վերջ և բանկը կսկսի գործել 2009թ.-ի սկզբից: Վարչապետը նաև նշել էր, որ Համահայկական Բանկը բացառիկ ֆինանսական կառույց է և նրա գործունեությունը պետք է կարգավորվի առանձին օրենքներով: