Ֆինանսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
2011Թ.-ԻՆ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 63%-ՈՎ
26/04/2012 12:12
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 63%-ՈՎ

2011 թվականին ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերի արտաքին վարկային պարտավորություններն ավելացել են 62.7%-ով և կազմել 295.7 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներն ավելացել են 2 անգամ` կազմելով ընդհանուր արտաքին վարկային պարտավորությունների 37.4%-ը:

ՀՀ կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն. 2011» զեկույցի համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերի հիմնական վարկատու երկրներն են` Ռուսաստանը` 15.7%, Լյուքսեմբուրգը` 11.9%, Գերմանիան` 7.2%, Նիդեռլանդները` 5.8%, Ֆրանսիան` 4.9%:

Հատկանշական է, որ ՀՀ բանկային համակարգում երկարաժամկետ պարտավորությունների տեսակարար կշիռը կազմել է 86.8%, ինչը գրեթե բացառում է այդ պարտավորությունների վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերը:

Նշենք նաև, որ նախորդ մեկ տարվա ընթացքում ՀՀ բանկային համակարգի պարտավորությունների կենտրոնացումների տեսանկյունից ռիսկերի փոքր-ինչ նվազում է գրանցվել. տարեսկզբի համեմատ ընդհանուր պարտավորություններում խոշոր պարտավորությունների տեսակարար կշիռը նվազել է 0.4 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 27.2%:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6