ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 24/05/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիս 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 22 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 16,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 11.00%, փակմանը` 11.00%, առավելագույնը` 11.00%, նվազագույնը` 11.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 11.0000%: