Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐՍԻՑ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՆ 467.8 ՄԼՆ ԴՈԼԱՐ
25/05/2012 15:14
Կիսվել

ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐՍԻՑ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՆ 467.8 ՄԼՆ ԴՈԼԱՐ

2012 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները կազմել են 870.7 մլն դոլար: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներում:

Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու այս երեք ամիսների ընթացքում հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպություններն արտաքին աշխարհից ներգրավել են 467.8 մլն դոլար վարկային միջոցներ և  նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 460.0 մլն դոլարի հիմնական գումարի մարումներ:

2012 թվականի առաջին եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել` Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 12.2% (նախորդ եռամսյակում` 15.7%), Լյուքսեմբուրգը` 11.3% (նախորդ եռամսյակում` 11.9%), Գերմանիան` 7.0% (նախորդ եռամսյակում` 7.2%), Նիդերլանդները` 5.7% (նախորդ եռամսյակում` 5.8%), Ֆրանսիան` 4.8% (նախորդ եռամսյակում` 4.9%): Վարկերի մոտ 36.9%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Նշենք նաև, որ 2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը մնացել է անփոփոխ և կազմել 5.6%: Արտաքին վարկերի մոտ 54.9%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.5 տարի է: 

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98