ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 31/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել է 405.74 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.46 դրամով և կազմել 504.01 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 12.31 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.84 դրամով և կազմել 629.67 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 19.80 դրամով և կազմել 20,604.33 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 7.79 դրամով և կազմել 361.08 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 344.11 դրամով և կազմել 18,393.23 դրամ մեկ գրամի դիմաց: