ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 14/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.52 դրամով և կազմել է 415.12 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.15 դրամով և կազմել 521.22 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 12.74 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով և կազմել 643.85 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 240.75 դրամով և կազմել 21,614.52 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 4.88 դրամով և կազմել 385.31 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 251.02 դրամով և կազմել 19,485.77 դրամ մեկ գրամի դիմաց: