Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Ապագայի տեսլականը՝ անկանխիկ. Ճանապարհային կտրոններից մինչև բանկային քարտեր
16/08/2023 14:03
Կիսվել

Ապագայի տեսլականը՝ անկանխիկ. Ճանապարհային կտրոններից մինչև բանկային քարտեր

Երբ խոսում ենք ֆինանսական ու սոցիալական տարբեր ուղղությունների առաջատարներից, անմիջապես հիշում ենք սկանդինավյան պետությունները։ Աշխարհի ամենաանկանխիկ պետության տիտղոսակիրն էլ բացառություն չէ` Շվեդիան է։ Այստեղ բոլոր գործարքների միայն 2%-ն է իրականացվում կանխիկ:

Սա, իհարկե, իր դրական ազդեցությունն է ունեցել շվեդական պետության վրա, քանի որ անկանխիկը դիտարկվում է որպես տնտեսական աճի և ֆինանսական հոսքերի առավելագույն կառավարելիության գրավական։ Այսօր էլ Շվեդիայի օրինակը նախանձելի է շատ ու շատ երկրների համար:

Բայց մինչև անկանխիկի` տնտեսության վրա ունեցած ազդեցությունը դիտարկելը, եկեք հասկանանք՝ ամենն ինչից սկսվեց։  Եթե չդիտարկենք նախատիպային եղանակները, որոնք մարդկանց հայտնի են դեռ անհիշելի ժամանակներից, եռակողմ համաձայանությամբ անկանխիկ վճարումները սկիզբ են առել 20-րդ դարում։ Խոսքը բանկ-վճարման կետ-քարտապան եռանկյունու մասին է։

Առաջին նման փորձն AmEx ընկերության ճանապարհային կտրոններն էին, որոնք ավելի շատ վճարային քարտեր էին հիշեցնում։ Հետո եկան, այսպես ասած, «հավատարմության» քարտերը, որոնք հեռավոր 1914 թվականին օգտագործվում էին ամերիկյան General Petroleum Corporation of California ընկերության լցակայաններում վճարումներ կատարելու համար:

Ֆինանսական քարտերի բիզնեսը ծնվեց ԱՄՆ-ում առևտրային «բումի» տարիներին՝ 1940-50-ական թվականներին։ Մի անգամ ֆինանսիստ Ֆրենկ Մակնամարան ռեստորանում ընթրելուց հետո նկատեց, որ մոռացել է դրամապանակը, և դա եղավ ճակատագրական: Դրանից հետո ֆինանսիստն իր երկու ընկերների հետ ստեղծեց Diners Club ակումբային քարտը, որի միջոցով հաճախորդները վճարումներ էին կատարում ռեստորաններում։

Վճարային քարտն այնքան մեծ ժողովրդականություն էր վայելում, որ թողարկումից ընդամենը մեկ տարի անց արդեն ուներ 10,000 քարտապան։ Շուտով այս արշավին միացան նաև բանկերը։

Ինչո՞ւ են վճարային քարտերն ու անկանխիկ գործարքներն այդքան պոպուլյար և ինչո՞ւ են խրախուսվում նաև պետությունների կողմից։

Բանն այն է, որ նմանատիպ գործարքների դեպքում երևում է գումարի անցած ճանապարհը, և հնարավոր չէ ոչինչ թաքցնել: Սա այն է, ինչն ամենից շատ է ձեռնտու պետությանը:

Անկանխիկն օգնում է նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Թվային տրանզակցիաների դեպքում ավելի բարդ ու գործնականում անհնար է յուրացնել տարատեսակ դրամական միջոցներ։ Անկանխիկ տնտեսության մյուս առավելությունն այն է, որ այն նպաստում է ստվերային տնտեսության կրճատմանը:

Եվրահանձնաժողովի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անկանխիկ վճարումների օգտագործման 10%-ով աճը կարող է հանգեցնել ստվերի 1-ից 2% նվազեցմանը: Նույն Շվեդիայում, օրինակ, անկանխիկ վճարումների կիրառումն օգնել է մոտ 10%-ով կրճատել ստվերային տնտեսությունը։ Չինաստանում էլ բջջային վճարումների օգտագործումը օգնել է ստվերային տնտեսությունը կրճատել մոտ 2%-ով։

Չմոռանանք նշել նաև, որ անկանխիկ վճարումները հարմար են, արագ և անվտանգ:

Վերջին տարիներին Հայաստանում ևս նկատվում է ակտիվ անցում անկանխիկին։ 2022 թվականի հուլիսի 1-ին կառավարությունն ընդունեց օրենք, համաձայն որի 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ: Արդյունքում պատկերը բավականին գոհացուցիչ է։

Կենտրոնական բանկի վերջին հրապարակային տվյալների համաձայն, 2023-ի առաջին 5 ամսում վճարային քարտերի քանակը կազմել է ավելի քան 3.4 մլն, ինչը 2022թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 22%-ով: 2023-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.27 տրիլիոն ՀՀ դրամ, ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 601 մլրդ դրամ:

Իհարկե, նման շեշտակի աճը հիմնականում պայմանավորված է անկանխիկի մասին օրենքի ընդունմամբ, սակայն չենք կարող չնշել, որ բանկերն ու ֆինթեք ընկերությունները ևս զուգահեռաբար փորձում են խթանել անկանխիկ վճարումների տարածումը:

«Մեկ Visa քարտ՝ ճամփորդելու անսահման հնարավորություններ». Visa միջազգային վճարային համակարգի արշավն է, որից կարող են օգտվել ՀՀ բոլոր բանկերի Visa պրեմիում քարտապանները: Իսկ Visa Platinum, Visa Signature և Visa Infinite պրեմիում քարտապանները կարող են օգտվել Հայաստանում հանգստանալու հատուկ առաջարկներից:

Բանկերը ևս տարվա ընթացքում հաճախորդների մոտ անկանխիկ վարքագիծ ձևավորելուն ուղղվող բազմաթիվ արշավներ են իրականացնում: Այս պահին էլ ընթանում է նմանատիպ մի քանի արշավ:

Ամերիաբանկի «Անկանխիկը թույն ա» կարգախոսով արշավի շրջանակում, օրինակ, կատարելով անկանխիկ գործարքներ` հաճախորդները կարող են մասնակցել 33 նվեր քարտերի խաղարկությանը և շահել մինչև 1 մլն դրամ նվեր քարտերից մեկը:

Ամերիան խաղարկությունն իրականացնում է իր բոլոր Visa քարտապանների համար, որին մասնակցելու hամար պարզապես անհրաժեշտ է Ամերիաբանկի Visa քարտով կատարել 3000 ՀՀ դրամ և ավելի գումարի 10 անկանխիկ գործարք:

Անկանխիկը խրախուսող արշավ է իրականացնում նաև Ակբա բանկը, սակայն այն նախատեսված է միայն  American Express Gold քարտապանների համար: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել 2 մլն ՀՀ դրամ ու ավելի վճարումներ և մասնակցել «Լսել եմ՝ գնում ես Սինգապուր AMEX-ի հետ» վիճակախաղին:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը փաստում է` անկանխիկ գործարքների բարձր տոկոս ունեցող երկրներն ավելի են հակված տնտեսական բարձր աճի։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86