ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԻՆԳ ԴԻՄՈՐԴԻ ՏՐՎԵԼ Է ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՎԿԱՅԱԿԱՆ
Հրապարակվել են երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հաշվապահների որակավորման այս տարվա ընթացքում հինգերորդ քննության արդյունքները: Համաձայն այդ արդյունքների` հինգ դիմորդ ստացել է որակավորված հաշվապահի վկայական: 13 դիմորդից քննությանը ներկայացել էին 11-ը:
2008 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հաշվապահների որակավորման 5 քննություն: Քննություններին մասնակցած 49 դիմորդից 24-ը ստացել են որակավորված հաշվապահի վկայական:
18.11.08թ-ի դրությամբ 143 հաշվապահ ունի որակավորման վկայական: