ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ
Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի N1580-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմաններում եւ տեղաբաշխման, շրջանառության եւ մարման սպասարկման կարգում, որի համաձայն կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման հրամանը եւ գլոբալ հավաստագիրը` ներկայիս 10 օրվա փոխարեն, ՀՀ ԿԲ-ին կփոխանցվի 5 օր առաջ: Որոշումն ընդունվել է` ելնելով դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման անհրաժեշտությունից: