ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության գործունեության արդյունավետության բարձրացման հայեցակարգը ու դրանից բխող միջոցառումների եւ իրավական այլ ակտերում նախատեսվող փոփոխությունների ժամանակացույցը: Հայեցակարգի ընդունումը նպատակ ունի բարձրացնել հիշյալ գործակալության գործունեության արդյունավետությունը, սահմանել իրավական եւ կազմակերպական կառուցվածքի գործուն մեխանիզմներ` հաշվի առնելով միջազգային փորձը: Փաստաթուղթը կնպաստի նաեւ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի հաշվառման, պահպանման եւ կառավարման գործուն մեխանիզմների ներդրմանը: