Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2023 թվականի թվով  3-րդ տրանշը
21/11/2023 14:57
Կիսվել

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2023 թվականի թվով  3-րդ տրանշը

2023 թվականի նոյեմբերի 20-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2NER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

  • Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,25 %
  • Շրջանառության ժամկետը – 27 ամիս
  • Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
  • Մարման ամսաթիվ – 20 փետրվարի 2026թ․

Պարտատոմսերը տեղաբաշխվելու 2023թ․-ի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 19-ը ներառյալ։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարտատոմսերը հնարավոր է հեշտությամբ ձեռք բերել նաև առցանց տարբերակով՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Այդ նպատակով պարզապես պետք է IDBanking.am  առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարել գնում։

Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44