
Կենտրոնական բանկը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը» (2023 թ․) գիրքը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրապարակել է «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը» (2023 թ․) գիրքը հայերեն և անգլերեն լեզուներով։
Հայկական դրամանիշերի թողարկման պատմությունը սկիզբ է առնում անտիկ ժամանա կաշրջանից: Ամենավաղ հայկական դրամները թվագրվում են Ք.Ա. 3-րդ դարի երկրորդ կեսով: Դարեր շարունակ հայկական մետաղադրամներն առանձնանում էին պատկերավորման և դրվագման բարձր որակով: Այս առումով հիշատակության են արժանի Արտաշեսյան հարստության (Ք.Ա. 189թ. – Ք.Հ. 1թ.), իսկ ավելի ուշ` միջնադարում, Կիլիկիայի հայկական պետության մետաղադրամները: