ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 13 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13192099 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 461 300 000 դրամ, որից մրցակցային` 2 454 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 977 505 900 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1035 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 14 դիլեր և գանձապետական պահառու: